Ազատ է արձակվել սեպտեմբերի 19-ի բողոքի ակցիաներին մասնակցած արցախցի երիտասարդը
Ազատ է արձակվել սեպտեմբերի 19-ի բողոքի ակցիաններին մասնակցած արցախցի երիտասարդը:
Այս մասին հայտնում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Քիչ առաջ 5 ամսյա կալանքից առաջին ատյանի դատարանի Աջափնյակի նստավայրից ազատ արձակվեց 2023 թ. սեպտեմբերի 19-ի բողոքի գործողությունների մասնակցության համար բանտարկված Արցախի Հադրութի Տումի գյուղի նախկին բնակիչ Մխիթար Օհանջանյանը:
Նրա պաշտպանությունը ստանձնել էր Հովհաննես Խուդոյանը, որին մեծ շնորհակալություն: 11 չնահանջողների դատը շարունակվում է»,-գրել է նա:
Մխիթար Օհանջանյանը մասնակցել է 2023 թ.-ի սեպտեմբերի 19-ին Արցախում ադրբեջանական ԶՈւ–ի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների ֆոնին Երևանում տեղի ունեցած ցույցերին։ Նա հետախուզման մեջ էր 2023 թ.-ի հոկտեմբերի 24-ից։ Նրան Արշակունյաց պողոտայում հայտնաբերել ու կալանավորել էին հոկտեմբերի 27-ին։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից