Պուտինի պարտությունը ժողովրդավարության համար կյանքի ու մահվան հարց է. Զելենսկի
Ուկրաինայի դեմ ռազմական դիմակայությունում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պարտությունը կյանքի ու մահվան հարց է համայն ժողովրդավարական աշխարհի համար։ Այս մասին իր ուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նա նշել է, որ երբ Պուտինը պարտվի, ժողովրդավարական աշխարհը «գալիք սերնդի համար լավ հեռանկար կունենա»։
«Մենք պետք է տոկուն լինենք տարբեր մարտահրավերների առաջ, որպեսզի հաղթահարենք Պուտինին և չհայտնվենք այնպիսի իրավիճակում, երբ Արևմուտքի ուժի վերաբերյալ կասկածներն օգնեն այս խելագարին», - ընդգծել է Զելենսկին։
Նա հավելել է, որ հանդիպել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։
«Ես երախտապարտ եմ մեր ազգին և ժողովրդին Ամերիկայի աջակցության համար, և կենսական նշանակություն ունի, որ ամերիկյան ղեկավարությունը հաստատակամ մնա միջազգային իրավունքի գերակայությունը պաշտպանելու գործում», - ասել է Ուկրաինայի նախագահը։
Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը թույլ չի տա Ուկրաինային պարտվել։ Նա վստահեցրել էր, որ դաշնակիցները ուղիներ են փնտրում Ուկրաինային անխափան օգնություն ցուցաբերելու համար։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ
Երևանում ծառեր են կոտրվել և ընկել ավտոմեքենաների վրա