«Մեր ռազմավարական նպատակն Արցախ վերադառնալն է». Արտակ Բեգլարյան
«Օրակարգում արցախցիների կոլեկտիվ իրավունքների պաշտպանության, այդ թվում՝ Արցախ վերադարձի իրավունքի հարցն է, դա մեր ռազմավարական նպատակն է»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:
Ըստ Բեգլարյանի՝ մարդասիրական ծրագրերը պետք է սպասարկեն այդ օրակարգը:
«Մենք չպետք է թույլ տանք, որ Հայաստանի իշխանությունները փակեն այդ հարցը: Այն պետք է լինի Ադրբեջանի հետ բանակցությունների սեղանին: Առանց Հայաստանի իշխանությունների հստակ դիրքորոշման մենք արդյունքի չենք հասնի: Նրանք պետք է ընդգծեն, որ դա Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ չէ: Միջազգային դատարանը համապատասխան որոշում է ընդունել արցախցիների վերադարձի իրավունքի մասին»,- նշել է Բեգլարյանը:
Արցախցիների ամենասուր սոցիալական խնդիրը, նախկին պետնախարարի խոսքով, բնակարանային հարցն է;
«Ելնելով պատճառներից՝ արցախցիներին սխալ է համեմատել Հայաստանի՝ կացարանից զրկված բնակիչների հետ: Արցախցիները բռնի տեղահանվածներ են դարձել ցեղասպանության արդյունքում, ինչպես նաև Հայաստանի ստանձնած պարտավորությունների ձախողման պատճառով: Ձախողել են նաև Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ը և, ընդհանուր առմամբ, ամբողջ միջազգային հանրությունը:
Դրանից բացի, Հայաստանը փախստականի կարգավիճակ ունեցողների նկատմամբ լրացուցիչ պարտավորություններ ունի: Մեր դեպքում տարբերվում է նաև ֆինանսավորման աղբյուրը: Հայաստանը պետք է միջազգային հանրությունից խոշոր գումարներ պահանջի արցախցիների սոցիալական խնդիրների համար: Դրա փոխարեն Հայաստանի իշխանությունները հայտարարում են, թե արդյունավետորեն լուծում են այդ խնդիրները՝ միջազգային հանրությանը ազդարարելով, որ նրանց աջակցության կարիքը չկա»,- ընդգծել է նախկին պետնախարարը:
Նա հայտարարել է, որ ակտիվ համագործակցում է Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախմբի անդամների հետ, որը ղեկավարում է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
«Ակտիվ, արդյունավետ համագործակցում ենք: Հուսով եմ, որ Կոմիտեն հանրային գործունեության փուլ կմտնի: Կարևոր է, որ այս Կոմիտեն ստվեր չգցի Արցախի պետական ինստիտուտների վրա կամ չստանձնի նրանց լիազորությունները»,- եզրափակել է Արտակ Բեգլարյանը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից