Ցանկացած հրեա, որը ձայն է տալիս դեմոկրատներին, ատում է Իսրայելը. Թրամփ
Հրեաները, որոնք քվեարկում են դեմոկրատների օգտին, «ատում են Իսրայելը և իրենց կրոնը», նման պահվածքը «սրբապղծություն է»: Այս մասին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է պահպանողական բլոգեր Սեբաստիան Գորկայի հետ հարցազրույցի ժամանակ, գրում է Politico թերթը։
«Ես իսկապես կարծում եմ, որ նրանք ատում են Իսրայելը: Ցանկացած հրեա, որը ձայն է տալիս դեմոկրատներին, ատում է իր կրոնը... Նրանք ատում են Իսրայելի վերաբերյալ ամեն ինչ և պետք է ամաչեն իրենցից, քանի որ Իսրայելը կկործանվի»,- ասել է նախկին նախագահը։
Սպիտակ տունը, մեկնաբանելով Թրամփի ասածը, դա որակել է «թունավոր», իսկ նախագահ Ջո Բայդենի նախընտրական շտաբը Թրամփին մեղադրել է «աճող հակասեմականության ժամանակաշրջանում հրեա ամերիկացիների վրա հարձակվելու համար»:
«Միակ մարդը, որ պետք է այստեղ ամաչի, Դոնալդ Թրամփն է», - ասել է Բայդեն շտաբի խոսնակ Ջեյմս Սինգերը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ
Երևանում ծառեր են կոտրվել և ընկել ավտոմեքենաների վրա