ԱՄՆ-ն Ճապոնիային է վերադարձրել Երկրորդ համաշխարհայինի ժամանակ հափշտակված 22 պատմական նմուշ
Օկինավայի ճակատամարտից հետո հափշտակված 22 արտեֆակտներ վերադարձվել են Ճապոնիային այն բանից հետո, երբ Մասաչուսեթսից մի ընտանիք իրենց հանգուցյալ հոր անձնական իրերում հայտնաբերել է դրանք, տեղեկացրել է АР-ն՝ հղում կատարելով ՀԴԲ-ին։
Դրանցից մի քանիսը թվագրվում են XVIII եւ XIX դարերով եւ վերաբերում են Օկինավայի պատմությանը։ Դրանց մեջ կան վեց դիմանկարներ, ինչպես նաեւ խեցե եւ կավե տարբեր իրեր, տեղեկացրել են պաշտոնյաները։
ՀԴԲ Բոստոնի մասնաճյուղը հայտնել է, որ օգնել է կազմակերպել առարկաների վերադարձը, որոնք կորել էին 80 տարի առաջ, Ճապոնիայի կառավարությանը, Օկինավայի պրեֆեկտուրային։ Պաշտոնական արարողությունը տեղի կունենա Ճապոնիայում ավելի ուշ։
2001թ. Օկինավայի պրեֆեկտուրայի կրթության խորհուրդը արտեֆակտների մի մասը գրանցել էր հափշատկված ստեղծագործությունների Ազգային քարտադարանում։
ՀԴԲ ներկայացուցիչների խոսքով՝ արտեֆակտները հայտնաբերվել են այն ժամանակ, երբ անհայտ մնալ ցանկացող ընտանիքը իրենց հանգուցյալ հոր անձնական իրերում հայտնաբերել է ասիական արվեստի արժեքավոր նմուշներ։
Նրանց հայրը Երկրորդ համաշխարհայինի վետերան է եղել, բայց երբեք չի ծառայել Խաղաղօվկիանոսյան թատերաբեմում։ Ընտանիքը ստուգել է հափշտակված ստեղծագործությունների ազգային քարտադարանը եւ պարզել, որ առնվազն չորս իր չի համապատասխանում XVIIIդ. դիմանկարներին, որոնք մտցվել են տվյալների շտեմարան։
ՀԴԲ-ին հաջողվել է հաստատել արվեստի գործերի իսկությունը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից