Ինչ-որ մի տեղ պիտի կանգնի այդ նահանջը, թող Ոսկեպարում կանգնի. մենք պետք է կանգնեցնեք այդ նահանջը. Աջապահյան
Այս քարերը 7-րդ դարից կանգնած, խոսում են, որ սա Հայաստանն է: Մենք որպես ազգ պետք է տեր կանգնենք մեր սահմաններին, այս քարերին: Այս մասին Ոսկեպարի Սուրբ Աստծավածածին եկեղեցում ասել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիկոպոս Աջապահյանը:
«Այնտեղ Գանձասարի, Ամարասի քարերը, Շուշիի եկեղեցու քարերը, էն մյուս կողմում Ախթամարը, Մշո Սուրբ Կարապետը, մինչեւ լուսաբաց կարող ենք թվել: Եւ այդ քարերը առ այսօր կանգնած աղաղակում են, ասելով, որ սա Հայաստանն է: Եւ մենք, որ շնչավոր ենք, ու ընդամենը պետք է տեր կանգնենք այդ քարերին, ու ասենք, որ այո, անշունչ քար, դու իրավացի ես, սա Հայաստանն է: Թողնում ենք այդ քարերին մենակ եւ մեր բախտը փնտրում ենք ուրիշ տեղերում, ուրիշ արդարացումներով»,- ասել է նա:
Աջապահյանը նշում է, որ հասել է այն սահմանը, որ էլ տեղ չկա. «Մենք ծիծաղի, ծաղրի առարկա ենք դառնում: Մենք 90-ականներին որպես հաղթած ժողովուրդ էինք ման գալիս, իսկ այսօր գլխիկոր ենք: Ինչ-որ մի տեղ պիտի կանգնի այդ նահանջը, թող Ոսկեպարում կանգնի, մենք պետք է կանգնեցնեք այդ նահանջը եւ ասենք՝ հերիք է»:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը