Ալեն Սիմոնյանն ուզում էր դառնալ քաղաքապետ և մի փոքր տխրել էր, որ չդարձավ. Մարության
2018-ին Ալեն Սիմոնյանն ուզում էր դառնալ Երևանի քաղաքապետ և կուսակցության ներսում կար քննարկում, որ պետք է նա լինի. այս մասին ԼուրջCast հաղորդման եթերում ասել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Իմ և իմ թիմի մոտ միտք (Մարությանի՝ քաղաքապետ դառնալու-Խմբ.) առաջացավ և դա ՔՊ-ի հետ կապ չունի, որ, այնուամենայնիվ, մենք կարող ենք այս մի կտորը վերցնել մեր պատասխանատվության տակ ու մաքսիմալ փորձենք, մեր ներուժն օգտագործելով, զարգացնել: Եվ այդ առաջարկը եղավ ու բավականին մեծ դժվարությամբ այն անցավ իրենց կարծրացած համակարգում: Եվ ես կարծում եմ, որ այո՛, վերը նշված անձը մի փոքր տխրել էր էդ առիթով», - մանրամասնել է Մարությանը:
Նա նաև կարծիք է հայտնել, որ «այդ որոշումը ՔՊ-ի միակ ճիշտ որոշումներից էր»:
«Այդպես է արվել, քանի որ իրենք էլ հասկանում էին՝ իրենց ռեսուրս քիչ է և չեն ձգելու այս ամբողջը: Մենք կարողացանք այդ բեռի տակից՝ խոսքը քաղաքապետարանի և մեր երեք տարվա աշխատանքի մասին է, պատվով դուրս գալ. ինչ կարողացանք, արեցինք», - նշել է նախկին քաղաքապետը:
Մարությանը հավելել է, որ «շատ հետաքրքրիր ծրագրեր ունեին, սակայն երեք տարի անց դրանք կտրեցին քաղաքական ոչ սուր մկրատով»:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան