ՆԱՏՕ-ն հավատարիմ է Հայաստանի, Մոլդովայի, Ադրբեջանի, Վրաստանի հետ գործընկերությանը. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը վերահաստատել է հավատարմությունը Մոլդովայի, Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի հետ գործընկերային հարաբերություններին։
Անցյալ տարվա աշխատանքին նվիրված ամփոփիչ փաստաթղթում կա Հարավային Կովկասի երեք երկրների՝ Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի հետ կապերի ամրապնդման մասին հատուկ բաժին:
«ՆԱՏՕ-ն աջակցություն է հայտնել այս երեք գործընկերներից յուրաքանչյուրի տարածքային ամբողջականությանը, քաղաքական անկախությանը և ինքնիշխանությանը:
ՆԱՏՕ-ն խրախուսել է Հայաստանին և Ադրբեջանին կառուցողականորեն ներգրավվել տարբեր ձևաչափերով և ընդգծել հումանիտար խնդիրների լուծման կարևորությունը», - ասված է գլխավոր քարտուղարի զեկույցում։
Փաստաթղթում Վրաստանը նշվում է որպես «ՆԱՏՕ-ի ամենամոտ գործընկերներից մեկը», որը ձգտում է դառնալ դաշինքի անդամ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը