Իսպանիայում ձերբակալել են հայտնի ֆուտբոլիստների տները թալանած գողերին
Իսպանիայի ազգային ոստիկանությունը հայտնաբերել է հայտնի ֆուտբոլիստների տներում գողություններ կատարած հանցավոր խմբին, այդ մասին հաղորդագրություն է տարածել ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ձերբակալվածները 6-ն են, նրանք 2022 թվականի հուլիսից սկսած՝ 8 կողոպուտ են իրականացրել էլիտար բնակելի համալիրներում, որտեղ ապրում են հայտնի ֆուտբոլիստներ։
Գողերը թիրախներին ընտրել են՝ ուսումնասիրելով նրանց սոցցանցերի էջերը, ֆուտբոլիստների ընտանիքների անդամների հրապարակած լուսանկարները, տեսանյութերը։
Միայն Մադրիդում 2023-ի մայիսին կատարած մեկ գողության արդյունքում գողերը կես միլիոն եվրոյի վնաս են հասցրել տանտիրոջը։ Թեպետ ոստիկանությունը չի հրապարակել կողոպտիչներից տուժած մարզիկների անունները, սակայն հայտնի է, որ նշված ժամանակաշրջանում թալանել էին «Ռեալ Մադրիդի» հարձակվող Ռոդրիգոյի առանձնատունը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից