«Շըփ-թըփ» անելու բաներ չեն, շատ բացեր կան․ Հայկ Պետրոսյանը՝ Կոնսերվատորիայի և «Ակադեմիական քաղաքի» մասին
Կոնսերվատորիայում առավոտից մեկնարկած ստորագրահավաքին՝ ընդդեմ բուհն «Ակադեմիական քաղաք» տեղափոխելուն միացել են մի շարք գործիչներ՝ նրանց թվում է նաև դերասան, երգիչ Հայկ Պետրոսյանը։
Հարցին, թե արդյո՞ք ստորագրահավաքով կարելի է լուրջ նպատակների հասնել, երգիչը պատասխանեց․ «Ավաղ, կարծում եմ՝ ոչ, հուսալով, որ այո: Ես չեմ հիշում մի դեպք, որ ստորագրահավաքը փոփոխություն մտցրած լինի, բայց ամեն դեպքում սա քայլ է, առաջին քայլն է, որն ինչ-որ գործողությունների հերթականության սկիզբ կարող է լինել: Եթե ստորագրահավաքը չօգնի, միշտ կան ավելի կտրուկ գործողություններ»։
Հայկ Պետրոսյանն ընդհանուր առմամբ «Ակադեմիական քաղաքը» լավ գաղափար է համարում՝ հիշելով իր՝ Փարիզում սովորելու տարիները։
«Ռազմավարությունը, քայլերի հերթականությունը, մշակումը, տեխնիկական և տրամաբանական հարցերը, շատ բացեր կան, «շըփ-թըփ« անելու բաներ չեն: Տպավորիչ էր միտքը, որ վերջին անգամ Հայաստանում համալսարան փակվել է 15-րդ դարում, և ահա 6 դար անց կանգնած ենք նույն կոտրած տաշտակի առջև: Երևի պետք է ազգովի հասկանանք մշակույթի իրական կարևորությունը, տեղն ու դերը մեր կյանքում, մեր պետության պահպանման հարցում»,-ընդգծեց երգիչը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից