Վենեսուելայի նախագահը Զելենսկիին «ծաղրածու» է անվանել և «պաշտպանել» Հռոմի պապին
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին ծաղրածու է անվանել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մասին նրա արտահայտություններից հետո։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:
Ավելի վաղ կաթոլիկ եկեղեցու առաջնորդը կոչ էր արել Ուկրաինային բարձրացնել սպիտակ դրոշը և սկսել բանակցությունները։
«Զելենսկին ավելի ու ավելի է նմանվում Գուայդոյին (Վենեսուելայի ընդդիմության կողմից հռչակված նախագահ Խուան Գուայդոն-Խմբ.), նույն ծաղրածուն է, նույնքան կոպիտ և պարտված, որքան Գուայդոն, նույնքան վնասակար իր ժողովրդի համար, որքան Գուայդոն: Ես՝ որպես հավատացյալ մարդ, կարող եմ ամբողջ սրտով ասել, որ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն իրավացի է: Վենեսուելան անկեղծորեն աջակցում է Ուկրաինայում խաղաղություն հաստատելու Պապի կոչի խոսքերին», - ասել է Մադուրոն իր «Մադուրոյի հետ +» հաղորդման ժամանակ։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Երևանում ծառեր են կոտրվել և ընկել ավտոմեքենաների վրա