Արհեստական բանականությամբ ռոբոտը հարցազրույցի ժամանակ սկսել է «հետապնդել» լրագրողուհուն
Արհեստական բանականությամբ միանգամայն ինքնավար ռոբոտը շոկ է առաջացրել շրջապատող մարդկանց մեջ, երբ Սաուդյան Արաբիայում տեխնոլոգիական փառատոնի ժամանակ՝ հարցազրույցի ընթացքում, կարծես, սկսել է «հետապնդել» լրագրողուհուն, գրում է New York Post-ը։
Լրագրողուհի Ռավյա Կասեմը ելույթ էր ունենում Մոհամմադ անունով ռոբոտի մոտ կանգնած, երբ ռոբոտը առաջ է շարժվել և դիպել նրա հետույքին։
Կասեմը, ակնհայտորեն ապշած, արագ հեռացել է ռոբոտից՝ ձեռքը բարձրացնելով և հրամայելով, որ կանգ առնի: Այնուհետև նա շարունակել է իր շնորհանդեսը DeepFest-ում՝ արհեստական բանականության փառատոնում, որը կայանում էր Էր-Ռիադում:
Ռոբոտաշինության QSS ընկերությունը, որը ստեղծել է Մոհամմադին, Metro UK-ին տված հարցազրույցում տեղեկացրել է, որ ռոբոտը «լիովին ինքնավար է» և գործում է «անկախ, առանց մարդու անմիջական վերահսկողության»:
«Մենք արդեն մանրակրկիտ վերլուծել ենք տեսագրությունները և միջադեպի հանգամանքները և որևէ շեղում չենք գտել Մոհամմադի ակնկալվող պահվածքից, սակայն լրացուցիչ միջոցներ կձեռնարկենք, որպեսզի ոչ ոք չմոտենա ռոբոտին նրա տեղաշարժման տիրույթում», - հայտնել են ընկերությունում։
Ընկերությունը նաև պարզաբանել է, որ Մոհամմադը ստեղծվել է վտանգավոր միջավայրում առաջադրանքներ կատարելու և մարդկանց անվտանգությունը բարելավելու համար, ինչը ստիպել է հավատալ, որ ռոբոտը պարզապես խնդրել է Կասեմին մի քայլ առաջ գնալ:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Երևանում ծառեր են կոտրվել և ընկել ավտոմեքենաների վրա