Մենք որևէ տեսակի հող ու տարածք չունենք, որ պատկանում է թշնամուն, հակառակը՝ ունենք մեզնից բռնագրավված հող. Բագրատ Սրբազան
Մենք որևէ տեսակի հող ու տարածք չունենք, որ պատկանում է թշնամուն, դեռ հակառակը՝ ունենք հող, տարածք, Հայրենիք, որը բռնագրավված է մեզնից և մենք էլ կոչումն ունենք այդ բոլորը վերականգնելու: Այս մասին Նոյեմբերյանի տարածաշրջանի Կողբ համայնքում իր քարոզի ժամանակ ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը:
«Սա միանշանակ ուղերձ է բոլորին՝ հայախոս եւ ոչ հայախոս թշնամիներին, հստակ կերպով շատ պարզ եւ ուղիղ: Բավական է մեր կյանքը կտրտեք, անընդհատ կտրտել, որովհետեւ ոչ Աստծուց եք վախենում, ոչ էլ մարդկանցից եք ամաչում, որովհետեւ անիրավությունը ձեր կյանքի սկզբունքն է, անօրինությունն էլ վրադիր: Սա անթույլատրելի է մեզ համար եւ ինձ համար անձնապես: Մենք պետք է հասկանանք՝ ուր ենք գնում, ինչ անդունդի մեջ ենք գլորում ինքներս մեզ, եւ վերջապես այս բոլոր արհավիրքները որքան ենք պատրաստ կլանելու, ընդունելու, եւ ուտելու, խմելու, վաճառականությամբ զբաղվելու: Այդ ժամանակը լրանում է, մենք կոչված ենք արդարություն, ճշմարտություն գործելու, մենք կոչված ենք մեզ կտակված ու ժառանգված հայրենիքի ժառանգությանը տեր լինելու ի վերջո»,- ասել է նա:
Բագրատ Սրբազանը նշել է, որ սա ընտրություն է մեզ համար՝ ընտրում ենք բախտի Աստծուն, թե դեւերին:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը