Ասֆալտը ժողովրդին «ծախելն» էլ այլևս չի ստացվում․ Գառնիկ Դանիելյան
Նորակառույց ճանապարհները դեռ ամբողջովին չհիմնանորոգված՝ քանդվում են։ Այս մասին գրում է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը։
«Սարսափելի վիճակում է հատկապես հանրապետական նշանակություն ունեցող Գյումրի-Արմավիր մայրուղին։
Արդյունքում, հսկայական փողեր են ներդրվում՝ 6 տարում մոտ 183 միլիարդ դրամ, բայց ունենում ենք անորակ, փոսերով լի ճանապարհներ։
Զավեշտալին այն է, որ պատշաճ վերահսկողություն իրականացնելու փոխարեն, վարչապետի աթոռը զբաղեցնող անձը արդարանում է, թե՝ իրենք ճանապարհ կառուցել չգիտեն, նոր են սովորում։
Ասֆալտը ժողովրդին «ծախելն» էլ այլևս չի ստացվում։
Սրանք ձախողում են բոլոր ոլորտներում՝ մսխելով պետական բյուջեն։
Արդյունքում՝ կրկին տուժում են մեր հայրենակիցները։ Քաղաքացիների հարկերից կառուցված անորակ ճանապարհների պատճառով վտանգվում է վերջիններիս կյանքը, վնասվում ավտոմեքենաները»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը