Երանելի հանդարտության ժամանակներն ավարտվել են, Եվրոպան ապրում է նախապատերազմյան շրջանում. Լեհաստանի վարչապետ
Եվրոպան ապրում է նախապատերազմյան ժամանակաշրջանում: Չարին հանձնվելու պատճառ չկա, քանի որ նրա ներուժն ավելի ուժեղ է, քան հարձակվողներինը: Այդ մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը՝ ելույթ ունենալով Բուխարեստում Եվրոպական ժողովրդական կուսակցության դաշինքի տարեկան համագումարի ժամանակ, գրում է The Guardian-ը։
«Երանելի հանդարտության ժամանակներն ավարտվել են: Հետպատերազմյան ժամանակաշրջանն անցել է: Մենք ապրում ենք նոր ժամանակներում, նախապատերազմյան դարաշրջանում: Իրականում մեր մի քանի եղբայրների համար այն արդեն նախապատերազմյան ժամանակ չէ: Այն լայնամասշտաբ պատերազմ է՝ իր ամենադաժան դրսևորմամբ», - հայտարարել է Տուսկը:
Նա նաև հավելել է, որ աշխարհն է մեղավոր, որ «ռմբակոծությունները», «հրթիռային հարձակումները», «ցեղասպանությունը» և ավելին կրկին ավելացվել են ամենօրյա բառապաշարին։
Նրա խոսքով՝ Եվրոպան ցանկանում էր զարգանալ հետպատերազմյան աշխարհում, բայց այսօր ժամանակն է հստակ գիտակցելու, որ աշխարհը կանգնած է պարզ ընտրության առջև՝ ստանձնել պայքարը, պաշտպանել սահմաններն ու տարածքները կամ վայր ընկնել:
«Չարին հանձնվելու օբյեկտիվ պատճառներ չկան։ Եվրոպայի ներուժը՝ տնտեսական, ֆինանսական, ժողովրդագրական, բարոյական, ավելի մեծ է, քան մեզ վրա հարձակողների ներուժը։ Այսօր շատ կարևոր է, որ Եվրոպան հավատա իր ուժերին։ Բացի այդ, երբ խոսքը վերաբերում է մեր պաշտպանունակությանը, մենք չենք կարող պատրանքների մեջ ապրել։ Ոչ ոք մեզ չի փոխարինի մեր անվտանգության և ապագայի համար այս պայքարում։ Մենք ինքներս ենք մեր անվտանգության և մեր միասնության լավագույն երաշխավորները»,- հավելել է վարչապետը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Երևանում ծառեր են կոտրվել և ընկել ավտոմեքենաների վրա