Սենատի հանրապետականների առաջնորդը կաջակցի Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում
ԱՄՆ Սենատի հանրապետական փոքրամասնության առաջնորդ Միթչ Մաքքոնելը հայտարարել է, որ աջակցում է Հանրապետական կուսակցությունից նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի թեկնածությունն առաջադրելուն։ Ինչպես նշում է The Washington Post-ը, Մաքքոնելի որոշումը ամրապնդել է Թրամփի դիրքերը կուսակցության ներսում։
«Միանշանակ ակնհայտ է, որ նախկին նախագահ Թրամփն ապահովել է ԱՄՆ նախագահի մեր թեկնածուն դառնալու համար հանրապետական ընտրողների անհրաժեշտ աջակցությունը: Չպետք է զարմանալ այն հանգամանքից, որ որպես թեկնածու նա կստանա իմ աջակցությունը: Նրա նախագահության ժամանակ մենք ամերիկացիների համար հասել ենք մեծ հաջողությունների՝ ներառյալ հարկային բարեփոխումները, որոնց շնորհիվ մեր տնտեսությունն էապես ամրապնդվել է: Ես անհամբերությամբ սպասում եմ Բայդենի վարչակազմի սարսափելի քաղաքականության դեմ պաշտպանություն խաղալուց հարձակման անցնելուն՝ ամերիկյան ժողովրդի կյանքում իրական փոփոխություն կատարելու համար»,- ասել է նա:
Սենատի հանրապետական առաջնորդի հայտարարությունը հնչել է անմիջապես այն բանից հետո, երբ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլին հայտարարեց ընտրարշավը դադարեցնելու մասին, և Թրամփը դարձավ հանրապետական կուսակցությունից առաջատար թեկնածուն։
The Washington Post-ը նշում է, որ Մաքքոնելը, որը նոյեմբերին հայտարարեց իր ղեկավար պաշտոնից հեռանալու մասին, Վաշինգտոնի ամենաազդեցիկ հանրապետականներից է, ինչը նշանակում է, որ գրեթե բոլոր առանցքային քաղաքական գործիչները աջակցում են նախկին նախագահին:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Երևանում ծառեր են կոտրվել և ընկել ավտոմեքենաների վրա