«Դանդաղկոտն ու դատարկախոսը». Ռասմուսենը քննադատել է Շոլցին եւ Մակրոնին
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցնն անհարկի դանդաղկոտ է և երերուն բնավորություն ունի, իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չափազանց «դատարկախոս» է։
Եվրոպացի առաջնորդների հասցեին նման քննադատություն է հնչեցրել ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը շվեյցարական Neue Zürcher Zeitung թերթին տված հարցազրույցում։
Նախկին գլխավոր քարտուղարը նշել է, որ Մակրոնի հայտարարությունները Ուկրաինայում արևմտյան զորքերի հնարավոր տեղակայման մասին պարզապես դատարկ խոսքեր են․
«Դա պարզապես դատարկ խոսակցություն է: Մակրոնն այդկերպ փորձում է քողարկել Ֆրանսիայի կողմից տրվող անբավարար օգնությունը»,- ընդգծել է նա։
Բացի այդ, Ռասմուսենը Շոլցին անվանել է անհարկի դանդաղկոտ և ոչ վճռական: Նորվեգացու խոսքով, Եվրոպային անհրաժեշտ է ավելի վճռական գործողություն Գերմանիայի կառավարության կողմից, քանի որ կանցլերն իրեն իրական առաջնորդ չի դրսևորում։
«Մեզ պետք են առաջնորդներ, որոնք կարող են վճռականորեն գործել: Ռազմական հակամարտությունների ժամանակ չի կարելի առաջնորդվել հասարակական կարծիքով»,- ընդգծել է Ռասմուսենը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Երևանում ծառեր են կոտրվել և ընկել ավտոմեքենաների վրա