Թոմաս Տուխելը կոտրվածք է ստացել հանդերձարանում մոտիվացնող խոսքի ժամանակ
Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Իտալիայի փոխչեմպիոն Հռոմի «Լացիոյի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումից առաջ հանդերձարանում ոտքի բթամատի կոտրվածք է ստացել, հաղորդում է Bild-ը։
«Խաղից առաջ մոտիվացնող ճառս ոտքիս բթամատի գին ունեցավ։ Ինձ անմիջապես օգնություն ցուցաբերեցին, բայց ես համարձակություն չունեցա հանել մարզակոշիկս, քանի որ վստահ չէի, որ կկարողանամ դարձյալ հագնել։ Ես ինչ-որ բանի էի հարվածել ոտքով։
Ֆուտբոլիստները հավանաբար զարմացած էին, որ 90 րոպե նստած մնացի։ Նրանք չգիտեին, որ այդպիսի խնդիր ունեմ»,- պատմել է Տուխելը հանդիպումից հետո։
«Բավարիան» «Լացիոյին» հաղթել էր 3:0 հաշվով եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ։ Հռոմում մյունխենյան թիմը պարտվել էր 0:1 հաշվով։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից