Ինչպե՞ս կարող է Լավրովը հայ ժողովրդի մասին կարծիք հարցնել Նիկոլ Փաշինյանից, սա ճիշտ մոտեցում չէ․ Արծվիկ Մինասյան
Ինչպե՞ս կարող է Լավրովը հայ ժողովրդի մասին կարծիք հարցնել Նիկոլ Փաշինյանից, սա ճիշտ մոտեցում չէ։
Լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը․
«Հայաստանը օբյեկտիվորեն չի կարող այս տարածաշրջանում անտեսել ՌԴ-ի դերակատարությունը։ Սա նշանակում է թուրք-ադրբեջանական տանդեմին ճանապարհ բացել Հայաստանը ոչնչացնելու համար նոր արհավիրքներ սկսելու։
Եվ, ոչ թե Լավրովի ուլտիմատումի լեզվով եմ արձագանքում, այլ ինքը պետք է հասկանա՝ ՌԴ-Հայաստան հարաբերությունները անձով պայմանավորված չէ։ Ո՞նց կարող է Լավրովը հայ ժողովրդի մասին կարծիք հարցնել Նիկոլ Փաշինյանից, ի՞նչ է նշանակում «կողմնորոշվեքը»»,- նշեց Մինասյանը։
Նրա կարծիքով, իշխանությունները Հայաստանի անվտանգությունը ևս մեկ անգամ տեղափոխում են այնպիսի աննորմալության դաշտ, որ ցանկացած պահի բոլոր կողմից հարվածներ ենք ստանալու․
«Նրանք թշնամացնում են մեր դաշնակցին, զրոյացնում են Հայաստանի անվտանգության արտաքին համակարգերը։ Սրանով նրանք ցույց են տալիս, որ ոչ թե կապ չունեն պետական կառավարման հետ, այլ նաև կապ չունեն պետության անվտանգության հետ»,- ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը