Փաշինյանի դրսի տերերը պահանջում էին, որ Զելենսկուն Հայաստանում պատվով, փառքով ընդունեն․ վերլուծական
7or.am-ը գրում է․ Դրսի շրջանակներին սպասարկող մամուլը գրում էր, որ մարտի 4-ին Ուկրաինայի Նիկոլը՝ Զելենսկին, ժամանելու է Հայաստան:
Այսօր մարտի 4-ն է, բայց Զելենսկին չկա:
Նիկոլ Փաշինյանի դրսի տերերը պահանջում էին, որ Զելենսկուն Հայաստանում պատվով, փառքով ընդունեն: Դա արվում էր հակառուսական քաղաքականության շրջանակներում: Ոտատակ է ընկնելու Հայաստանը, բայց դա ո՞ւմ է հետաքրքիր:
Ասում էին, որ Զելենսկին Հայաստանից բացի նաև Ադրբեջան էր այցելելու: Նիկոլը համաձայնել էր, Ալիևը՝ մերժել: Արդյունքում՝ Զելենսկու այցը չեղարկվել է կամ հետաձգվել:
Եթե Զելենսկին գար Հայաստան, ապա դա կլիներ գերթշնամական ակտ ընդդեմ Ռուսաստանի: Հայաստանը դրանից ոչինչ չէր շահի, բայց կորուստները սարսափելի կլինեին: Այս փուլում դրանից խուսափել ենք: Ուշագրավն այն է, որ խուսափել ենք Ալիևի մերժման արդյունքում: Թե չէ Նիկոլը կազմ ու պատրաստ դիմավորում էր իր կոլեգային:
Ալիևը հասկանում է, որ Պուտինին չի կարելի ապտակել, քանզի դա առանց հետևանք չի մնում: Նիկոլն էլ դա գիտի, բայց իր դրսի տերերի առաջ պարտավորություններ ունի և պետք է կատարի:
Նիկոլը գիտի, որ հակառուսական քայլերն արձագանք են ունենալու, բայց իրեն դա չի հետաքրքրում, քանզի իր անձնական շահը պաշտպանելու համար վճարում է Հայաստանով (Արցախով արդեն վճարել է): Ավելի ճիշտ՝ Նիկոլը Հայաստանով է վճարում, իսկ Նիկոլին Հայաստանը մանրադրամ սարքելու համար են վճարում: Ու այնքան են վճարում, որ նա այդ ամենն էնտուզիազմով է անում:
Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, ապա դրանք զելենսկիագույն վիճակում են: Առնվազն դիվանագիտական մակարդակով Նիկոլը պատերազմ է հայտարարել Մոսկվային: Վրաստանն ու Ադրբեջանը չմտան հակառուսական գծի մեջ, Նիկոլը մտավ: Իրանը, Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը դեմ են արտատարածաշրջանային ուժերին մեր տարածաշրջանի հարցերին ներգրավելուն, Նիկոլը՝ կողմ: Դժվար չէ կռահել, թե դա ինչերի է հանգեցնելու:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից