Քանաքեռ-Զեյթուն բուժկենտրոնի պատից հանել են հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի նկարով վահանակը
4-օրյա պատերազմում անմահացած հերոս, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հոր՝ Արտակ Հովհաննիսյանի գրառումը․
«15.02.2021թ Քանաքեռ-Զեյթուն ԲԿ-ի Պլաստիկ վերականգնողական և Միկրովիրաբուժության բաժանմունքը անվանակոչվեց որդուս՝ աշխարհին հայտնի դարձած հրետանավոր, Արցախի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի անունով։ ԵՎ հենց այդ բաժանմունքում էլ բուժվել են 200-ից ավելի զինվորներ։
Հերթական անգամ այցելեցինք տվյալ բաժանմունք և անակնկալի գալով տեսանք, որ տվյալ հարկում բացակայում է բաժանմունքը՝ որդուս նկարով վահանակի հետ միասին։
Աշխատակիցներից փորձեցինք տեղեկանալ, թե որտե՞ղ է բաժանմունքը՝ վահանակի հետ միասին։ Ոմանք ասացին՝ բաժանմունքը տեղափոխվել է (որը այդպես էլ չգտանք), մի քանի կեղծ ու դիմակավոր աշխատողներ զարմացան և ասացին՝ էստեղ վահանակ չի եղել, որին ի պատասխան մենք ցույց տվեցինք վահանակի տեղը պատի վրա, որտեղ երևում էին վերջինիս անցքերը։ Իսկ վահանակի ներքևի հատվածում, որտեղ միշտ թարմ ծաղիկներ էին լինում, թափված էր պարկով աղբ։
Հ.Գ. Ես Հայի պայքարող տեսակ եմ։ Այս նկարներով առայժմ կեզրափակեմ…
Շատ շուտ մոռացանք և ուրացանք մեր հերոսներին, ում շնորհիվ դեռ ապրում ենք»:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը