Մորմոնների աղանդից փախած աղջիկները դատական հայց են ներկայացրել՝ մեղադրելով այն սեռական թրաֆիքինգի մեջ
Նոր հայցը պնդում է, որ ԱՄՆ Յուտա նահանգի պոլիգամ Վինդա կրոնական համայնքը իրականում հանցավոր պաշտամունք է, որը զբաղվում է երիտասարդ աղջիկների առևտրով և ստիպում նրանց վաղ ամուսնությունների, որոնք երբեմն խառնարյունություններ են լինում, գրում է Daily Beast-ը։
Տասը կանայք, որոնք հեռացել կամ փախել են Փոլ Էլդեն Քինգսթոնի ղեկավարած ենթադրյալ աղանդից, չորեքշաբթի օրը դաշնային բողոք են ներկայացրել Քինգսթոնի, նրա ընտանիքի տասներեք անդամների և մի քանի այլ անդամների դեմ: Մոտ 140 էջանոց հայցում պատասխանատու են նշվում են նաև տասնյակ ձեռնարկություններ և կազմակերպություններ՝ սկսած ռեստորաններից, մթերային խանութներից, մորմոնական ֆունդամենտալիստական «Քրիստոսի վերջին օրերի եկեղեցին» և աղանդի ղեկավարած ենթադրաբար կեղծ «բանկը»։
Բողոքում ասվում է, որ աղանդը ակտիվորեն զբաղվում է սեքս-առևտրով, սեռական բռնությամբ, երեխաների նկատմամբ կոպիտ վերաբերմունքով և հարկադիր աշխատանքով: Որոշ դեպքերում Քինգսթոնը ստիպել է աղջիկներին ամուսնանալ այն տղամարդկանց հետ, որոնց հետ նրանք կապված են եղել և ենթարկվել կրկնակի ընտանեկան բռնության, ասվում է հայցի մեջ:
Նախագահող դատավորը փաստաբաններին հանձնարարել է կազմել հետագա վարույթի համար առաջարկվող ժամանակացույց, վկայում են դատական արձանագրությունները: Ուրբաթ օրվա դրությամբ, պաշտպանական կողմը ոչ մի դիմում չի ներկայացրել։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Երևանում ծառեր են կոտրվել և ընկել ավտոմեքենաների վրա