Ֆրանսիացի ֆերմերները սպառնացել են նոր բողոքի ցույցեր կազմակերպել
Ֆրանսիացի ֆերմերները կարող են բողոքի նոր ցույցեր և շրջափակումներ կազմակերպել առաջիկա շաբաթներին, որպեսզի ստիպեն կառավարությանը կատարել ոլորտին օգնելու իր խոստումները, կիրակի օրը հայտարարել է Ֆրանսիայի խոշորագույն ֆերմերների միության FNSEA-ի ղեկավարը:
Ամբողջ Եվրոպայում ֆերմերները շաբաթներ շարունակ բողոքում են չափազանց խիստ բնապահպանական կանոնների, Եվրոպական միությունից դուրս էժան ներկրումների մրցակցության և աճող ծախսերի և ցածր եկամուտների դեմ:
Արհմիության ղեկավար Առնո Ռուսոն հարցազրույց է տվել BFM TV-ին Փարիզի գյուղատնտեսական տոնավաճառի վերջին օրը և մարտի կեսերին Ելիսեյան պալատում նախագահ Էմանուել Մակրոնի՝ ֆերմերային արհմիությունների ներկայացուցիչների և այլ շահագրգիռ կողմերի հանդիպման նախաշեմին:
«Սպասել, որ ամեն ինչ կավարտվի 15 օրից, սխալ է։ Ֆերմերներին ինչ-որ կոնկրետ բան է պետք... Գուցե, մի շարք գործողություններ ձեռնարկենք, որպեսզի համոզվենք, որ ամեն ինչ տեղի կունենա առաջիկա օրերին, ասել է Ռուսոն՝ չմանրամասնելով: «Ածուխն անթեղված է, սա դեռ վերջը չէ... Որոշ մարզեր ծրագրում են շարունակել բողոքի ակցիաները».
Փետրվարի 24-ին ֆրանսիացի ֆերմերների մի խումբ Մակրոնի այցից առաջ ներխուժել էր Փարիզի գյուղատնտեսական ցուցահանդես՝ խափանելով տոնավաճառի մեկնարկը։
Անցյալ ամիս ֆրանսիացի ֆերմերները հիմնականում դադարեցրին իրենց բողոքի ակցիաները այն բանից հետո, երբ վարչապետ Գաբրիել Ատալը 400 միլիոն եվրոյի նոր միջոցառումներ խոստացավ:
Սակայն որոշ բողոքի ցույցեր վերսկսվել են, որպեսզի մեծացնեն ճնշումը կառավարության վրա՝ ֆերմերներին ավելի շատ օգնություն ցուցաբերելու և խոստումները կատարելու համար:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Երևանում ծառեր են կոտրվել և ընկել ավտոմեքենաների վրա