Էրդողանը հայտարարել է, որ կշարունակի Կիպրոսի հյուսիսային հատվածի ճանաչման ջանքերը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուրբաթ օրը հայտարարել է, որ Անկարան կշարունակի Կիպրոսի հյուսիսային հատվածը միջազգայնորեն ճանաչված Կիպրոսի Հանրապետությունից առանձին պետություն ճանաչելու իր ջանքերը։ Թուրքիան այն օկուպացրել է 1974 թվականի իր ներխուժումից հետո, հայտնում է Kathimerini-ն։
«Թուրքիան կշարունակի Կիպրոսի թուրք եղբայրների հավասար ինքնիշխանությունը և միջազգային իրավահավասար կարգավիճակը ճանաչելու իր ջանքերը»,- հայտարարել է Էրդողանը Անթալիայում Միջազգային դիվանագիտական ֆորումում ունեցած ելույթի ժամանակ։
«Սա իրավունք է, որն ապահովել են կիպրոսցի թուրքերը»,- ասել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանը նաև նշել է, որ «վերջին իրադարձություններն ու փորձառությունը մեզ սովորեցրել են, որ դիվանագիտությունը մեր ունեցած մեծագույն գործիքն է ճգնաժամերը խաղաղ ճանապարհով լուծելու համար»։
Կղզու հյուսիսում օկուպացված թուրքական կազմավորումը ճանաչել է միայն Անկարան։


















































Էրդողանը Իտալիայի վարչապետին ծխելը թողնելու կոչ է արել
Թուրքիան կշարունակի նպաստել ուկրաինական հակամարտության կարգավորմանը. Էրդողան
Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացն ընթանում է ըստ պլանի․ Էրդողան
Էրդողանը հայտնել է՝ մոտ ժամանակներս Ուկրաինայում պատերազմը կավարտվի, թե ոչ
Պաղեստինի ճանաչումը պատմական և չափազանց կարևոր որոշում է․ Էրդողան
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում