Թրամփը, ըստ նախնական արդյունքների, հաղթում է Միչիգանում հանրապետականների փրայմերիզում
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ըստ նախնական արդյունքների, Միչիգանում հաղթում է հանրապետականների փրայմերիզում, հայտնել են CNN-ը և Fox News-ը։
Քվեաթերթիկների 26 տոկոսի մշակման արդյունքներով Թրամփը հավաքել է 66,8 տոկոս, իսկ նրա գլխավոր մրցակից Նիկի Հեյլին՝ 28,1 տոկոս։ Միաժամանակ վերջինս ասել է, որ չի պատրաստվում հրաժարվել ընտրություններից։
Միևնույն ժամանակ, Դեմոկրատական կուսակցության նախնական ընտրությունները ևս տեղի են ունենում Միչիգանում։ CNN-ը գրում է, որ, ըստ նախնական արդյունքների, առաջատար է ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը։ Քվեաթերթիկների 26 տոկոսի մշակման արդյունքներով նրա օգտին քվեարկել է 79,8 տոկոսը։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Դին Ֆիլիպսը հավաքել է 2,8%:
Մինչ Միչիգանը, Հանրապետական կուսակցության փրայմերիզներն անցկացվել են չորս այլ նահանգում՝ Այովա, Նյու Հեմփշիր, Նևադա և Հարավային Կարոլինա, ինչպես նաև Վիրջինյան կղզիներում: ամենուր հաղթել է Դոնալդ Թրամփը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Երևանում ծառեր են կոտրվել և ընկել ավտոմեքենաների վրա