«Դադարեցրեք խոզերի ներմուծումը»․ խոզաբույծներն ակցիա են արել Էկոնոմիկայի նախարարության մոտ
Խոզաբույծներն այսօր՝ փետրվարի 26-ին, բողոքի ակցիա են արել Էկոնոմիկայի նախարարության մոտ։ NEWS.am-ին խոզաբույծներից մեկը պատմեց, որ իրենց ընդունել է փոխնախարարը։
«Ասաց՝ կլուծենք, բայց եթե մեկ ամսից այդ հարցը լուծում չստանա, ապա այլ քայլերի կդիմենք։ Առայժմ կսպասենք նախարարության գործողություններին»,- ասաց խոզաբույծներից մեկը։
Խոզաբույծներից Լեւոն Իշխանյանն էլ պատմեց, որ մոտ 3 միլիոն դրամի ներդրում է արել, սակայն հիմա տուժել է․ «Գոմ եմ սարքել, դրսի հատվածն եմ սարքել, որտեղ խոզերը սնվում են եւ այլն։ Մոտ 20 խոզ ունեմ, 4 մայրն էլ հղի են, որոնք շուտով պետք է ձագ հանեն։ Մեզ օգուտ է մնում խոզերի մեզն ու կեխտը մաքրելը։ Հիմա մորթողն ասում է՝ 1600 դրամով եմ մորթում, եւ այդ միսը տանում են, քաղաքացուն ծախում 3500 դրամով։ 1600 դրամով մեծ տոկոսներ եմ մինուս գնում։ Մենք տուժվում ենք»։
Խոզաբույծի խոսքով՝ հիմնական խնդիրը պայմանավորված է խոզերի շրջանում տարածված հիվանդության հետ․ «Հիվանդության պատճառները պետք է բացահայտվեն։ Այժմ խոզեր են Հայաստան ներմուծվում, դրանց հետեւանքով էլ այս հիվանդությունը տարածվում է։ Մենք պահանջում ենք՝ դադարեցնել այս խոզերի ներմուծումը Հայաստան, մինչեւ հիվանդությունը վերանա»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից