Դատապարտյալների կարիքները բազմաթիվ ու բազմաբնույթ են․ գույքից մինչև հիգիենայի պարագաներ. Գառնիկ Դանիելյան
Երեկ հանդիպեցի ՀՀ արդարադատության փոխնախարարին, քննարկեցինք ազատությունից զրկված անձանց պահման պայմաններն ու իրավունքները։ Այս մասին գրում է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը։
«Քրեակատարողական հաստատություններ կատարած մեր այցերի ընթացքում պարզեցի, որ դատապարտյալների կարիքները բազմաթիվ ու բազմաբնույթ են․ գույքից մինչև հիգիենայի պարագաներ։ Հայտնում էին անգամ բանտախցերում օդափոխության անհրաժեշտության մասին։
Ամենուրեք առկա է ջրի խնդիր, ինչի մասին ևս խոսեցի փոխնախարարի հետ։
Հրատապ է քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայության պատշաճ իրականացումը։ Դատապարտյալներին անհրաժեշտ ձևով չեն սպասարկում, չեն փոխանցում դեղորայք։ Վերջիններս չեն կարողանում անցնել հետազոտություններ․ ամիսներով սպասում են իրենց հերթին, որն այդպես էլ չի հասնում։
Պատշաճ բժշկական օգնություն չստանալով՝ դատապարտյալների հիվանդությունները էլ ավելի են խորանում՝ վտանգ հանդիսանալով կյանքի, առողջության համար։
Այս կապակցությամբ պատրաստվում եմ գրություն ուղարկել Առողջապահության նախարարին։
Նշեմ նաև, որ իմ այցերի ընթացքում արձանագրված խնդիրների առնչությամբ փոխնախարարին ներկայացրել եմ առաջարկներ, որոնք հետևողական լուծում են պահանջում։
Առաջարկս վերաբերում էր հատուկ կարգավորումների մշակմանը, որոնց համաձայն՝ յուրաքանչյուր խցում պետք է առկա լինեն առաջին անհրաժեշտության պարագաներ՝ դարակաշարեր, սեղաններ, աթոռներ, սպասքի պարագաներ, ներքնաշորեր»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը