Վաշինգտոնը հայտնել է ԱՄՆ ազգային անվտանգության համար լուրջ սպառնալիքի մասին
Փետրվարի 15-ին ԱՄՆ Կոնգրեսը փակ ճեպազրույց կանցկացնի «ազգային անվտանգությանը սպառնացող լուրջ սպառնալիքի» վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի նախագահ Մայք Թերները, փոխանցում է CNN-ը։
Թերներն ասել է, որ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովը փետրվարի 13-ին հավանություն է տվել Կոնգրեսի անդամներին գաղտնի տեղեկատվության հասանելիությանը: ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հաստատել է, որ վաղը անձամբ կտեղեկացնի Ներկայացուցիչների պալատի անդամներին, սակայն հրաժարվել է հստակեցնել, թե ինչ սպառնալիքի մասին է խոսքը։
Գործին ծանոթ երկու աղբյուրներ և անանուն պաշտոնյան հեռուստաընկերությանը հայտնել են, որ սպառնալիքը կապված է Ռուսաստանի հետ: CNN-ի աղբյուրը, որը ծանոթ է հետախուզությանը, ասել է, որ դա «շատ մտահոգիչ «ռուսական ներուժ է», որի մասին մենք վերջերս իմացանք»:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է