Թուրքիայում ոսկու հանքում հսկայական սողանք է տեղի ունեցել
Փլուզումը տեղի է ունեցել Թուրքիայի Էրզինջան նահանգի ոսկու հանքահորում։ Սողանքն ընդգրկել է հսկայական տարածք՝ ավերելով հանքերի ելքերը։
Հնարավոր տուժածների մասին տվյալներ առայժմ չկան, տեղական իշխանությունների տեղեկություններով՝ հանքում կարող են բանվորներ լինել, հաղորդում է NTV հեռուստաընկերությունը:
Թուրքիայի արտակարգ իրավիճակների դեպարտամենտի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 14 ։ 00-ի սահմաններում։ Որոնողափրկարարական աշխատանքների իրականացման համար ներգրավվել են ստորաբաժանումներ հարևան նահանգներից։
Հանքավայրը գտնվում է Իլիչ շրջանում և սկսել է գործել 2010 թվականին։ Այն կառավարող ընկերությունը 2022 թվականին տուգանվել է ցիանիդի կիրառմամբ ոսկու արդյունահանման համար, նշում է NTV-ն։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը