ԱՄՆ-ում հայտնաբերվել են հնագույն շնաձկների նախկինում անհայտ երեք տեսակի բրածոներ
ԱՄՆ Քենթուկի և Ալաբամա նահանգների հնէաբանները հայտնաբերել են հնագույն շնաձկների նախկինում անհայտ երեք տեսակի բրածոներ:
Շնաձկների նոր հայտնաբերված տեսակներից մեկը Palaeohypotodus bizzocoi-ն է, որը նկարագրված է Fossil Record ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ:
Palaeohypotodus-ն ուներ մանր, ասեղաձև ժանիքներ։
Գիտնականները պարզել են, որ այս տեսակն ապրել է մոտավորապես 65 միլիոն տարի առաջ՝ պալեոցենի ժամանակաշրջանում։ Այս ժամանակաշրջանը սկսվել է անմիջապես այն բանից հետո, երբ դինոզավրերը սկսեցին անհետանալ:
Իսկ արդեն փետրվարին «Mammoth Cave» ազգային պարկի հնէաբանները հայտարարեցին հնագույն շնաձկների ևս երկու նախկինում անհայտ տեսակների հայտնաբերման մասին։
Ըստ Ազգային պարկի ծառայության տվյալների՝ Troglocladodus trimblei-ն և Glikmanius carefor-ը նույնականացվել են ըստ Քենթուկիի և հյուսիսային Ալաբամայի ազգային պարկերի նստվածքներից հավաքված բրածոների: Շնաձկների այս երկու տեսակն էլ ապրել է մոտ 325 միլիոն տարի առաջ և համարվում են կտենականտուս (անհետացած աճառային ձկների կարգ - խմբ.): Ժամանակակից շնաձկների բոլոր այս հին ազգականներն ունեցել են փշեր, որոնք օգտագործել են պաշտպանության համար:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է