«Freenews»-ը փակելու քաղաքական որոշու՞մ կա. ԲՏԱ նախարարը չհերքեց լուրը
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը չցանկացավ մեկնաբանել տեղեկությունները, ըստ որոնց Freenews հեռուստաընկերությունը փակվելու է եւ որ ինքն է հետամուտ եղել, որ դա տեղի ունենա, քանի որ դրա հետեւում քաղաքական նպատակ կա:
«Հիմա հարցազրույց չեմ տալիս: Դուք հարց եք տալիս, եթե պատասխանեմ կստացվի հարցազրույց: Հարցումն ուղարկեք իմ մամուլի խոսնակին, կպատասխանի: Այսօր ես չեմ կարող պատասխանել»,- ասաց նա:
Դիտարկմանը, որ եթե ոչ հերքում է, ոչ հաստատում, նշանակում է՝ դա –ճշմարտությո՞ւն է, նախարարն արձագանքեց. «Ենթադրությունները ձեզ եմ թողնում»:
Ավելի վաղ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը հայտարարել էր, որ մի շարք հեռուստաընկերություններ պարտքեր էին կուտակել, դրանց թվում էին «Արմենիա», «ATV», «FreeNews», «Դար 21», նաեւ մարզային «Ֆորտունա» հեռուստաընկերությունները: «Մի մասը պարտքերը փակել է, մյուս մասը ժամանակացույց են ստեղծել եւ ըստ դրա փակում են: Մի հեռուստաընկերություն է մնացել շատ մեծ պարտքերով՝ «FreeNews»-ը, եւ ինչքան գիտենք, ԲՏԱ նախարարությունը պատրաստվում է դիմել ավելի կոշտ քայլերի»,-ասել էր Տիգրան Հակոբյանը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը