Գիտնականները գտել են սառցի տակ գտնվող օվկիանոս Սատուրնի արբանյակում
Եվրոպացի եւ չինացի գիտնականների խումբը Փարիզի համալսարանի գիտաշխատող Վալերի Լայնիի ղեկավարությամբ «Կասինի» տիեզերասարքի տվյալներում հայտնաբերել է վկայություն այն մասին, որ Միմասի՝ Սատուրնի մերձավոր արբանյակի սառցե մակերեսի տակ, 20-30 կիլոմետր խորության վրա, օվկիանոս կա։ Այդ օվկիանոսը ձեւավորվել է 25 մլն տարի առաջ, գրել են գիտնականները Nature ամսագրի հոդվածում։
Նրանք նշել են, որ Միմասի այսպես կոչված լիբրացիաները, նրա պտույտի պարբերական դանդաղումները եւ արագացումները եւ տեղաշարժերը մեծ հետաքրքրություն են ներկայացնում։ Նրանք պարզաբանել են, որ նման տեղաշարժերը արտացոլում են մոլորակների ներքին կառույցը, այդ թվում մատերիայի անհամաչափ բաշխումը դրանց ընդերքում եւ դրանցում թաքուն հեղուկ նյութի պահեստարանների ներկայությունը։
Հենվելով այս նկատառումների վրա՝ գիտնականները «Կասինիի» տվյալներն օգտագործել են Միմասի ընդերքի տարբեր մոդելների իրատեսականությունը գնահատելու համար։
Հաշվարկները ցույց են տվել, որ Միմասի ներսում, շատ մեծ խորությունում, կա գլոբալ օվկիանոս սառցի տակ, որը ձեւավորվել է ավելի քան 25 մլն տարի առաջ, ինչն ակնթարթ է տիեզերքի համար։ Նրա վերին սահմանը աստիճանաբար շարժվում է եւ միայն վերջերս, մոտ 2-3 մլն տարի առաջ, հասել է Միմասի մակերեսից 20-30 կիլոմետրի։
Սա բացատրում է այն, թե ինչու Միմասի մակերեսին չկան բնութագրական ծալքեր, ճաքեր եւ գեյզերների հետքեր, որոնք կան Եվրոպայում եւ Էնցելադում։ Այդ կառույցները չեն հասցրել ձեւավորվել Սատուրնի մերձավոր արբանյակում, որովհետեւ նրա սառցի տակ գտնվող օվկիանոսը գոյություն ունի ոչ այնքան երկար ժամանակ եւ վերջերս է հասել սառցի մակերեսամերձ նստվածքներին, ամփոփել են գիտնականները։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է