Ռիո դե Ժանեյրոյում կառնավալի ժամանակ առաջին անգամ կկիրառվի դեմքի ճանաչման տեխնոլոգիա
Ռիո դե Ժանեյրոյի իրավապահները կառնավալի ժամանակ, փառատոնի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար, առաջին անգամ կօգտագործեն դեմքի ճանաչման կենսաչափական տեսախցիկներ։ Այս մասին հայտարարել է Ռիո դե Ժանեյրո նահանգի նահանգապետ Կլաուդիո Կաստրոն։
«Թվային տեխնոլոգիաները, որոնք թույլ են տալիս բացահայտել արդարադատությունից թաքնված անձանց, առաջին անգամ լայնորեն կկիրառվեն Սամբոդրոմում, որտեղ տեղի կունենան կառնավալի հիմնական իրադարձությունները, ինչպես նաև կկիրառվեն լողափերի երկայնքով, մետրոյում և մերձքաղաքային երկաթուղային կայարաններում»,- պաշտոնյան այս մասին ասել է տեղական հեռուստատեսությամբ հեռարձակված մամուլի ասուլիսի ժամանակ:
Նաև տոնական օրերին ոստիկանությունը պարեկություն կատարելու համար կներգրավի լրացուցիչ 12 հազար մարդ, նշել է նահանգապետ:
Հավելենք,որ Ռիո դե Ժանեյրոյում կառնավալը տեղի կունենա փետրվարի 9-ից 14-ը։ Այս ընթացքում քաղաքում սպասվում է ավելի քան 5 միլիոն զբոսաշրջիկի այց։ Իշխանություններն ակնկալում են, որ հնարավոր կլինի բյուջե ներգրավել 4,5 միլիարդ բրազիլական ռեալ ( 1 միլիարդ դոլարից քիչ):


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է