Մշակութային հաստատությունները պետք է զերծ պահել նման բաներից․ նախարարը՝ Գինոսյանին վերջին հրաժեշտը Օպերայում չկազմակերպելու մասին
Կրթական համակարգի շահառուների հետ պարբերաբար ունենում եմ հանդիպումներ, դա իմ աշխատանքի անբաժանելի մասն է։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ խոսելով «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմություն» դարձնելուն դեմ արտահայտվողների հետ հանդիպումների ու քննարկումների մասին։
Լրագրողի հարցին՝ ինչով է պայմանավորում, որ i-draft-ում դրված նախագծին կողմ արտահայտվողների թիվը կտրուկ ավելացել է, Անդրեասյանը ասաց․
«Շատ պարզ, կան մարդիկ, որոնք կողմ են այդ դիրքորոշմանը ու այդ մարդիկ շատ են, ձեր շուրջը նայեք, կտեսնեք»։
Լրագրողները նաև հարց ուղղեցին Գագիկ Գինոսյանին վերջին հրաժեշտը Օպերայի և բալետի թատրոնում չկազմակերպելու վերաբերյալ․
«Ինչու եք ընդհանրապես այդպիսի հարց բարձրացնում։ Եթե իմ դիրքորոշումն եք ուզում որպես ԿԳՄՍ նախարար, ես գտնում եմ, որ մշակութայինն հաստատությունները պետք է հնարավորինս զերծ պահել նման բաներից, ես չեմ կարծում, որ դրանք լավագույն վայրերն են հուղարկավորություն կազմակերպելու համար։
Ամենայն հարգանքով մեր ցանկացած գործչի վաստակի հանդեպ, սա անձերի հետ բացարձակ կապ չունի»,-նշեց Անդրեասյանը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից