Այն մարդիկ, որ մեր կողքը կանգնած գոռում էին թանկացումների դեմ, հիմա թանկացնում են տրանսպորտը. Լալա Մնացականյան (տեսանյութ)
Ոչ մի բան չի փոխվել, մարդիկ էլի ժամերով սպասում են տրանսպորտին ու խցկված հասնում տուն։
Սոցցանցում հրապարակած տեսանյութում ասել է դերասանուհի Լալա Մնացականյանը․
«Ստացվում է, մարդը, որ ստանում է 100,000 դրամ, ունի 2-3 երեխա, որոնք սովորում են դպրոցում, բուհում, աշխատավարձի ուղիղ կեսը կտա տրանսպորտին։ Եթե հիմա ասում եք 250 դրամ, ապա սարքելու եք 500 դրամ։ Դուք սկզբում կոչվում էիք քայլականներ, ճիշտ էիք կոչվում, դուք մեկ քայլից ավել չեք մտածում։ Այսպես շարունակեք, ապա ձեր հանդեպ ժողովրդի հակակրանքը երկրաչափական պրոգրեսիայով աճելու է»,-նշել է նա։
Մնացականյանն ասել է, որ այն մարդիկ, որ իրենց կողքը կանգնած գոռում էին թանկացումների դեմ, հիմա թանկացնում են տրանսպորտը՝ պատճառաբանելով, որ այն ժամանակ շատ վատն էր տրանսպորտը։
Հիշեցնենք, որ Լալա Մնացականյանը 2013 թվականին ակտիվորեն ներգրավված էր տրանսպորտի ուղեվարձը 150 դրամ դարձնելու դեմ պայքարում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը