Ռուսաստանը Հայաստանին կոչ է արել սկսել ՀԱՊԿ-ում գործերի վիճակի քննարկումը. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը Հայաստանին կոչ է անում հրապարակային հարձակումների եւ քննադատության փոխարեն սկսել ՀԱՊԿ-ում գործերի վիճակի քննարկումը, «ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում ասել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը։
«Մենք բոլորս շահագրգռված ենք ՀԱՊԿ գործունեության հետագա կատարելագործմամբ եւ նրա արդյունավետությամբ՝ որպես ռազմաքաղաքական դաշինքի։ Անշուշտ, դրան կնպաստեր Հայաստանի շտապ վերադարձը նորմալ եւ լիարժեք աշխատանքին կազմակերպության շրջանակում։ Ցավոք, մեր հայ դաշնակիցները առայժմ իսկապես հեռացել են նրանից»,- ասել է դիվանագետը։
«Կոչ ենք անում Երեւանի գործընկերներին հրապարակային հուզական հարձակումների եւ կազմակերպության քննադատության փոխարեն սկսել հասունացած հարցերի քննարկումը քաղաքական եւ փորձագիտական մակարդակներում»,- ընդգծել է Պանկինը։
Մոսկվան ելնում է այն բանից, որ Հայաստանի հետ փոխադարձ հարգալից երկխոսության շարունակումը ՀԱՊԿ շրջանակում համապատասխանում է Երեւանի շահերին անվտանգության ոլորտում, ծառայում խաղաղության եւ կայունության աջակցմանը եվրասիական տարածքում, ներառյալ Հարավային Կովկասի տարածաշրջանում, նշել է նա։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է