Մարոկկոյում հայտնաբերվել են 90 հազար տարվա վաղեմության մարդու հետքեր
Գիտնականների միջազգային թիմը Մարոկկոյի լողափերից մեկում հայտնաբերել է 85 լավ պահպանված ոտնահետքեր, որոնք մարդկանց կողմից արվել են մոտ 90 հազար տարի առաջ: Հայտնաբերված հետքերն արդեն ճանաչված են որպես ամենահիններից մեկն աշխարհում։ Այս մասին հայտնում է Live Science-ը։
Հետքերը պատահաբար են հայտնաբերվել։ Գիտնականները հետքերը տեսել են 2022 թվականին՝ Հյուսիսային Աֆրիկայի լողափերից մեկում քարերն ուսումնասիրելիս: Սա առաջին նման հայտնագործությունն է այս տարածաշրջանում։
«Մենք տեղում չափումներ ենք արել՝ պարզելու համար դրանք երկարությունն ու խորությունը: Ելնելով ոտքի ճնշման և ոտնահետքի չափից՝ մենք կարողացանք գնահատել նրանցմոտավոր տարիքը: Լողափի գտնվելու վայրը վրա լավ պայմաններ է ստեղծել ավազի վրա հետքերը պահպանելու համար»,- ասում է Ֆրանսիայի Հարավային Բրետանի համալսարանի գլխավոր հեղինակ Մոնսեֆ Սեդրատին:
Մանրակրկիտ ուսումնասիրությունը հնարավորություն է տվել գտնել միանգամից երկու հետք, որոնք պարունակում էին մոտ 85 մարդու ոտնահետքեր։ Հետազոտողների խոսքով, հետքերը թողել են ամենաքիչը հինգ մարդ, այդ թվում՝ երեխաներ, դեռահասներ և մեծահասակներ:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից