Ճապոնացի պաշտոնյաները «չափազանց թանկ» սեքս-տիկնիկ են գնել՝ զբոսաշրջությունը խթանելու նպատակով
Ճապոնացի պաշտոնյաները զբոսաշրջությունը խթանելու համար սեքս-տիկնիկ են գնել։ Աուդիտորները մեղադրել են Տոկուսիմայի պրեֆեկտուրայի կառավարությանը «չափազանց թանկ» սեքս-տիկնիկ գնելու մեջ:
Ինչպես գրել է Mainichi Shimbun-ն՝ զբոսաշրջության քաղաքականության վարչությունը 424,440 ճապոնական իեն կամ 2,880 դոլար է վճարել տիկնիկի համար, որը 2017 թվականին Տոկուսիմայի Ավաոդորի օդանավակայանում օգտագործվել է զբոսաշրջային ցուցահանդեսում։ Ցուցահանդեսը նպատակ ուներ քարոզել ինդիգոյով ներկելու ավանդական արվեստը, ուստի տիկնիկին հագցրել էին ամառային կիմոնո՝ ներկված ինդիգոյով:
Պաշտոնյաները 2017 թվականի հունիսի ցուցահանդեսին օգտագործել էին ավելի էժան մանեկեններ, ոչ թե սեքս-տիկնիկ: Երկու մանեկենների վարձույթն արժեր մոտ 180 դոլար:
Բայց հետո պաշտոնյաներից մեկը որոշեց մանեկեններին փոխարինել սեքս-տիկնիկով: Նա ձեռնամուխ եղավ գնելու սեքս-տիկնիկ, որն, իր կարծիքով, կգրավեր հանրությանը:
Աուդիտորները հերքում են պրեֆեկտուրայի պնդումներն այն մասին, թե սեքս-տիկնիկներն ավելի արդյունավետ են գրավում զբոսաշրջիկներին, քան մանեկենները: «Չափազանց թանկ» տիկնիկը, ինչպես նշում են նրանք, «բոլորովին անհամապատասխան է սոցիալական նորմերի առումով»: Աուդիտորները պրեֆեկտուրային խնդրել են մինչեւ հունիսի 19-ը փոխհատուցում պահանջել այն պաշտոնյաներից, ովքեր մասնակցել են տիկնիկի գնմանը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է