Ջոն Բոլթոնը Թրամփին անվանել է ազգային անվտանգության սպառնալիք
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը սպառնալիք է ներկայացնում երկրի ազգային անվտանգությանը, նրա «իզոլյացիոնիզմը» եւ անկայունությունը քաղաքական գծի իրականացման գործում մեծ վտանգ կներկայացնեն նրա վերընտրման դեպքում։ Այսպիսի կարծիք է հայտնել Թրամփի ազգային անվտանգության գծով նախկին օգնական Ջոն Բոլթոնը The Wall Street Journal թերթի հոդվածում։
Նրա կարծիքով, Թրամփի մտադրությունը՝ որքան հնարավոր է շուտ ավարտել հակամարտությունն Ուկրաինայում, մեծ հավանականությամբ օգտակար կլինի Մոսկվային։ Ռիսկի եւս մեկ գործոն է, ըստ Բոլթոնի, Թրամփի ցանկությունը, որպեսզի ԱՄՆ-ն դուրս գա ՆԱՏՕ-ից։ Նրա խոսքով՝ նախկին նախագահը մոտ էր նման որոշման 2018թ.։ ԱՄՆ դիրքորոշումը Չինաստանի հանդեպ Թրամփի հնարավոր երկրորդ ժամկետի դեպքում նույնպես պարզ չի թվում, կարծում է Բոլթոնը։
Իսրայելի անվտանգության առումով նույնպես հարցեր են ծագում, քանի որ Թրամփը խիստ քննադատել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուին ՀԱՄԱՍ-ի հետ Իսրայելի դիմակայության ֆոնին, նշել է վերլուծաբանը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է