Ի՞նչ փոխզիջման են գնացել Օրբանն ու ԵՄ-ն՝ Ուկրաինային 50 միլիարդ եվրո փոխանցելու համար
ԵՄ առաջնորդները համաձայնության են եկել Հունգարիայի հետ փոխզիջման, որպեսզի Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի մակրոֆինանսական օգնություն տրամադրեն և կանխեն Վիկտոր Օրբանի կողմից կիրառված վետոն: Այս մասին հայտնում է Politico-ն՝ հղում կատարելով երեք եվրոպացի դիվանագետների։
Ըստ պարբերականի զրուցակիցների՝ եվրոպացի առաջնորդներին հաջողվել է Օրբանին համոզել երեք առաջարկով. դրանցից մեկը նախատեսում է Եվրահանձնաժողովի տարեկան զեկույց՝ օգնության փաթեթի իրականացման վերաբերյալ։ Բացի այդ, լիդերների մակարդակով բանավեճեր տեղի կունենան՝ փաթեթի իրականացման ընթացքի վերաբերյալ, ինչպես նաև, եթե անհրաժեշտ լինի, երկու տարի անց Եվրոպական խորհուրդը կխնդրի Եվրոպական հանձնաժողովին առաջարկել նոր բյուջեի վերանայում:
Եզրակացությունների նախագծում մեկ տող էր ավելացվել՝ հենվելով 2020 թվականի դեկտեմբերի եզրակացությունների վրա, որպեսզի երաշխավորի, որ Հունգարիայում օրենքի գերակայության վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի գնահատականն արդար և օբյեկտիվ է:
Պարբերականը նշում է, որ Բրյուսելն այդ զիջումները համարում է աննշան:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է