«Ես կշարունակեմ պաշտոնավարել». Տիգրան Ավինյանը՝ ՔՊ–ի հետ փակ հանդիպման մասին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների հետ քննարկել ենք վերջերս տեղի ունեցող փոփոխությունները, բոլոր խնդրահարույց հարցերը՝ կարմիր գծերը, այգիները, տրանսպորտային համակարգը։ Այս մասին հունվարի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Ավինյանը նշեց, որ հարցերը վերաբերում էին Երեւանին․ «Մենք քննարկել ենք նաեւ ռեֆորմների մեծ ծրագիր, որ Երեւանը պետք է իրականացնի, եւ այդտեղ ակնկալվում է նաեւ Ազգային ժողովի մեր գործընկերների աջակցությունը։ Մենք քննարկել ենք վերջերս տեղի ունեցող փոփոխությունները, բոլոր խնդրահարույց հարցերը՝ կարմիր գծերը, այգիները, տրանսպորտային համակարգը»։
Ավինյանի խոսքով՝ այդ ռեֆորմները էականորեն կապված են նաեւ օրենսդրական փոփոխությունների հետ, ինչն նույնպես քննարկվել է Ազգային ժողովում․ «Մենք էական ուշադրություն պիտի դարձնենք իրավական բոլոր փաստաթղթերին»։
Հարցին՝ գո՞հ են պատգամավորները իր աշխատանքից, Ավինյանն, ըստ էության, չհերքելով դժգոհությունները, պատասխանեց․ «Մեր գործընկերները բարձրաձայնել են դժգոհություններ, որոնք իրենք ստացել են քաղաքացիներից։ Հիմնական քննարկումն ավելի ինստիտուցիոնալ խնդիրների մասին էր, եւ դրանց լուծման ճանապարհների մասին»։
Հարցին՝ արդյո՞ք իր պաշտոնանկության հարցը քննարկվել է, Ավինյանը վստահեցրեց, որ նման հարց չկա եւ չի քննարկվել․ «Երեւանի ավագանու ընտրությունները տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ են, այստեղ որոշակի հստակ տարանջատում կա։ Երկար է տեւել, որովհետեւ օրակարգը հագեցած է եղել»։
Անդրադառնալով իր աշխատանքի նկատմամբ քաղաքական թիմի վստահությանը՝ Ավինյանն ասաց․
«Մենք մի թիմ ենք, եթե թիմը որոշել է, որ Երեւանի քաղաքապետի թեկնածուն ես եմ, ապա կարծում եմ՝ վստահում են, նաեւ վերահաստատվել է այդ որոշումը։ Այն քննարկումը, որն այսօր իրականացրել ենք, շատ լայն ու կոնկրետ հարցերի շրջանակի մասին էր, որոնք մենք որպես մեկ թիմ պետք է լուծենք»։
Հարցին՝ արդյո՞ք շարունակելու է ինքը պաշտոնավարել, Ավինյանը ծիծաղեց եւ պատասխանեց․ «Այո, ես կշարունակեմ պաշտոնավարել»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...