Ուկրաինայում պաշտոնյաները բանակի համար 100,000 արկի գնումից գրեթե 40 մլն դոլար են յուրացրել
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը խուզարկել է պաշտպանության նախարարության պաշտոնյաների և «Լվովի Արսենալ» ընկերության ղեկավարներին: Ըստ քննիչների՝ նրանք գրեթե մեկուկես միլիարդ գրիվնա (39,6 միլիոն դոլար) են գողացել արկերի գնման գործարքից։ Այս մասին հայտնում է Страна.ua-ն:
«Հանցագործության փաստագրումը տեղի է ունեցել ներկայիս պաշտպանության նախարարի աջակցությամբ»,- ասվում է Անվտանգության ծառայության հաղորդագրությունում։
Գործարքում ներգրավված են ՊՆ նախկին և ներկա պաշտոնյաներ, փոխկապակցված ընկերությունների ղեկավարներ։ Գումարը յուրացվել է Ուկրաինայի զինված ուժերի համար 100 հազար արկ գնելու գործընթացում։
2022 թվականի օգոստոսին պաշտոնյաները պայմանագիր են կնքել «Լվովի Արսենալ»-ից հրետանային արկերի մեծածախ խմբաքանակ գնելու համար։ Այնուհետև ՊՆ-ն ստորագրված փաստաթղթով նախատեսված ամբողջ գումարը փոխանցել է ընկերության հաշվեհամարներին։ Միջոցները ստանալուց հետո ընկերության ղեկավարությունը գումարի մի մասը փոխանցել է արտասահմանյան առևտրային կառույցի հաշվեկշռին, որը պետք է պատվիրված զինամթերքը մատակարարեր Ուկրաինային։
Սակայն ընկերությունը ոչ մի հրետանային արկ չի ուղարկել, իսկ ստացված միջոցները ստվերային գոտի է մտցրել՝ փոխանցելով դրանք Բալկաններում գտնվող մեկ այլ կից կառույցի հաշվեհամարներին։
Գողացված դրամական միջոցները կալանքի տակ են, որոշվում է դրանք Ուկրաինա վերադարձնելու հարցը։
Այս գործով կասկածվում են ՊՆ ռազմատեխնիկական քաղաքականության վարչության նախկին և ներկա ղեկավարները, «Լվովի Արսենալ»-ի ղեկավարն ու կոմերցիոն տնօրենը, ինչպես նաև արտասահմանյան ընկերության ներկայացուցիչը։
Կասկածյալներից մեկը բերման է ենթարկվել Ուկրաինայից հեռանալու փորձի ժամանակ, նա կալանքի տակ է։ Մնացածի համար կանխարգելիչ միջոցառումների հարցը այժմ լուծվում է։ Նրանց սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է