Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին

ՏԵՂԵԿԱՆՔ № 27՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար

Շարունակում ենք ներկայացնել Նիկոլ Փաշինյանի տված խոստումներն ու իրական պատկերը

18.11.2020թ․, Ճանապարհային քարտեզ

Խոստում - 44-օրյա պատերազմից օրեր անց՝ նոյեմբերի 18-ին, Նիկոլը Փաշինյանը երկիրը ճգնաժամից դուրս բերելու՝ 6-ամսում իրագործելի ճանապարհային քարտեզ հրապարակեց՝ բաղկացած 15 կետից։ 1-ին կետը հետևյալի մասին էր․ «Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով...»։

Իրական պատկեր - ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով բանակցություններն այդպես էլ չվերականգնվեցին։ Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ ինքն Արցախի հարցն արդեն լուծել է, ԵԱՀԿ Մինսկի խումբը ձախողել էր իր առաքելությունը և այդ ձևաչափն այլևս իմաստ չունի։ Նիկոլ Փաշինյանն էլ ձևաչափի դադարեցումը բացատրում է ռուս-ուկրաինական պատերազմով, չնայած որ պատերազմը սկիզբ է առել 2022թ․ փետրվարից, իսկ Նիկոլ Փաշինյանը Մինսկի խմբի ակտիվացում խոստացել էր 2020թ․ նոյեմբերին։

2023 թվականի ընթացքում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Հայաստան այցելել են 9 անգամ, սակայն՝ առանձին-առանձին։ 6 անգամ այցելել է ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոն, երկու անգամ՝ ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոն, երկու անգամ՝ ռուս համանախագահ Իգոր Խովաևը։ Ֆրանսիացի համանախագահի վերջին այցը կատարվել է 2023թ․ մարտի 6-ին, ռուս համանախագահինը՝ 2023թ․ օգոստոսի 31-ին, ամերիկացի համանախագահը՝ 2024թ․ հունվարի 8-ին։ Տարածվող հաղորդագրություններում խոսք չկա Արցախի մասին, դրանք մեկ պարբերությամբ են․ «Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր, այդ թվում՝ անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին»։

Մինսկի խմբի համանախագահները միասին չեն այցելել տարածաշրջան, մինչդեռ նախկինում թե՛ առանձնաբար, թե՛ միօասին էին այցեր ունենում։

Ի դեպ, Նիկոլ Փաաշինյանի օրոք համանախագահներն Արցախ չեն այցելել։

 18.11.2020թ․, Ճանապարհային քարտեզ

Խոստում - Վերոհիշյալ ճանապարհային քարտեզի 2-րդ կետը հետևյալի մասին էր․ «Ապահովել արցախցիների վերադարձը իրենց հայրենի օջախներ: Ամբողջությամբ վերականգնել Արցախի բնականոն կյանքը: ԼՂ իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքների վնասված տների, բնակարանների և ենթակառուցվածքների վերականգնում»:

Իրական պատկեր - 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստան գաղթած արցախցիների մեծ մասը վերադարձավ, սակայն ոչ թե հայրենի օջախներ, ինչպես նշում էր Նիկոլ Փաշինյանը, այլ՝ Ստեփանակերտ, որտեղ էլ ապրում էր ժամանակավոր կացարաններում, հյուրանոցներում։ Այդպես էլ Արցախում վնասված տների վերականգնում տեղ չունեցավ։ Բազմաբնակարանների շինարարություն էր ընթանում, սակայն՝ չափազանց դանդաղ տեմպերով, և այդպես էլ ավարտին չհասցվեց։

Իսկ Հայաստանում ապաստանած արցախցիները կառավարության դիմաց բազմիցս ակցիաներ էին անում՝ պահանջելով կեցության խնդիրը կարգավորել։ Շուշեցիներին, հադրութցիներին, քաշաթաղցիներին և այլ համայնքներից բռնագաղթածներին կառավարությունը այդպես էլ կեցության պայմաններով չապահովեց։ Որոշ թվով ընտանիքների 5 մլն դրամ էին հատկացրել՝ բնակարան ձեռք բերելու համար, ինչը, սակայն, չափազանց փոքր գումար է։

2023թ․ հոկտեմբերին բռնագաղթվեց ամբողջ արցախահայությունը։

Իսկ այժմ Հայաստանն արցախցիների վերադարձի հարցի շուրջ չի բանակցում։ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որՆիկոլ Փաշինյանի հետ բանակցություններում հայտնում է, որ արցախցիների վերադարձին Արցախ դեմ չեն, սակայն այդ դեպքում պետք է Հայաստան վերադառնան ադրբեջանցի փախստականները։

 18.11.2020թ․, Ճանապարհային քարտեզ

Խոստում - Ճանապարհային քարտեզի 3-րդ կետը հետևյալի մասին էր․ «Զոհված զինծառայողների և քաղաքացիների ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում»։ Իսկ 5-րդ կետով էլ խոստանում էր․ «Հաշմանդամություն ստացած զինծառայողների սոցիալական երաշխիքների, պրոթեզավորման գործընթացի եւ մասնագիտական վերապատրաստման ապահովում»:

Իրական պատկեր - Խոստումը կատարված համարվել չի կարող, մանավանդ որ պատերազմից ավելի քան 3 տարի անց դեռ չեն հրապարակվել զոհերի անունները և հրապարակված պաշտոնական թվի վերաբերյալ կասկածներ կան։ Չի հրապարակվել նաև վիրավորների թիվը։ Վիրավորների շրջանառվող թիվը 10 հազարն է, զոհերի պաշտոնական թիվը՝ շուրջ 4 հազար, ոչ պաշտոնականը՝ 5 հազար։

Ընտանիքների սոցիալական երաշխիքներն ապահոված չեն։ Զինծառայողների ապահովագրության «Զինապահ» հիմնադրամը կատարել է 5198 հատուցում։ Դրանց մի մասի դիմաց կայքում նշված է, որ 2017 թվականից առաջ կատարված հատուցումներն են։ Այսինքն՝ կատարվել է շուրջ 5 հազար հատուցում, ընդ որում՝ տարբեր տարիներին բանակում զոհվածների ու վիրավորների համար, այն դեպքում, որ միայն 44-օրյա պատերազմի զոհերի ու վիրավորների շրջանառվող թիվը 15 հազարն է։

Ընդ որում, կառավարությունը հատուցումները տրամադրում է ոչ թե պետական բյուջեից, այլ՝ ՀՀ աշխատող քաղաքացիներից գանձվող պարտադիր վճարներից։ Ընդ որում, նշենք, որ 2017թ․ 1000+ հիմնադրամի ստեղծման դեմ ակտիվ պայքարողներից էր ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ վիրավոր զինծառայողների հարազատները բազմիցս ահազանգում են, որ հաշմանդամության կարգ են իջեցնում և զրկում ամսական փոխհատուցումից։

Թե ինչպիսին է կառավարության վերաբերմունքը հաշմանդամություն ստացած զինծառայողների նկատմամբ, կարելի է դատել առողջապահության նախարարի հայտարարություններից։ Մասնավորապես, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը 03․09․2019թ․ հայտարարեց, որ դրանից շուրջ մեկ տարի առաջ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Հայրենիքի պաշտպան» վերականգնողական կենտրոնում բուժվող զինվորների մասին խոսելիս ասել էր․ «50 հոգի եղել են հաշմանդամ և 50-ն էլ մեռնելու են հաշմանդամ, ինչի՞ եք էդքան փող ծախսել»:

 18.11.2020թ․, Ճանապարհային քարտեզ

Խոստում - Ճանապարհային քարտեզի 4-րդ կետը հետևյալի մասին էր․ «Պատերազմական գործողությունների ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում տուժած բնակելի և հանրային կառույցների և ենթակառուցվածքների վերականգնում»:

Իրական պատկեր - Պատերազմական գործողություններից հետո Հայաստանում վնասված շենք-շինությունների թիվը մեծ է, ընդ որում, թե՛ 44-օրյա պատերազմի, թե՛ 2022թ․ սեպտեմբերի 13-14-ի՝ Հայաստանի տարածքի վրա հարձակման ընթացքում վնասված։ 17․12․2023թ․ Yerevan.Today-ի նկարահանող խումբը Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանում ֆիքսել էր մի շարք տներ, որոնք պատերազմի ժամանակ և դրանից հետո հարձակումների ժաամանակ էին վնասվել և մինչև հիմա վերականգնված չեն։

Նման պատկեր է մի շարք գյուղերում, ավերակ է դարձել Կութի գյուղապետարանը։

2022թ. սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված ռազմական ագրեսիայի արդյունքում Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի մեկուկես տասնյակ համայնքներում արձանագրվել է ավերված կամ վնասված համայնքապետքոարանի շենք, հրշեջ փրկարական ջոկատի շենք, դպրոց, 3 հյուրատուն, հանդիսությունների սրահ, 100-ից ավելի սեփական բնակելի տուն, անասնագոմեր, ջերմոց, 6 զորամաս, ռազմական օբյեկտներ և տեխնիկա։ Այս ամենը դեռ չի վերականգնվել։

 18.11.2020թ․, Ճանապարհային քարտեզ

Խոստում - Ճանապարհային քարտեզի 8-րդ կետը հետևյալի մասին էր․ «Զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատում 7 բարեփոխումների մեկնարկ»:

Իրական պատկեր - Այս խոստումից 6 ամիս անց՝ 2021թ․ մայիսին, ադրբեջանական բանակը առանց կրակոցի օկուպացրեց ՀՀ շուրջ 40 քառակուսի կիլոմետր տարածք։ 2022թ․ սեպտեմբերի 13-ին օկուպացրեց ևս ավելի քան 100 քառակուսի կիլոմետր տարածք։ Կարծում ենք, սա բարեփոխման բացակայության վկայություն է։

Կառավարությունը, հավանաբար, բարեփոխում ասելով նկատի ունի ոչ թե սահմանների պաշտպանությունը, այլ ներքին կարգուկանոնը։ Այս առումով ևս իրավիճակը հակառակն է։ Մասնավորապես, ՀՀ զինված ուժերում ոչ մարտական կորուստներն աճում են։ «Ճանապարհային քարտեզը» հրապարակելուց հետո ոչ մարտական զոհերի պատկերը հետևյալն է․

2020թ․ - 54 զոհ
2021թ․ - 58 զոհ
2022թ․ - 64 զոհ
2023թ․ - 83 զոհ
Բարեփոխում ասելով՝ կառավարությունը նկատի ուներ նաև համազգեստի փոփոխությունը, որը, սակայն, այդպես էլ տեղի չունեցավ։ 15․11․2023թ․ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով հարցին, թե ինչու համազգեստի խոստացված փոփոխությունը տեղի չի ունեցել, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ մրցույթի առաջին փուլն անցել են, սակայն երկրորդ փուլի համար դիմող չի եղել, բացի մեկ ուղղությունից։ «Մենք չենք ձախողելու այդ բարեփոխումը: Խոսքը լոկ փոփոխության մասին չէ, որովհետև կարող էինք մենք էլ օգտագործել նախկին փորձը. հայտարարել նոր գույնի մրցույթ և ստանալ տարբեր երանգներով կտորներ, ինչպես որ արվել է նախկինում. մենք դա չենք ուզում անել, ուզում ենք ստանալ որակ»: Թեև Սուրեն Պապիկյանը հագուստի մասով դարձյալ հղում արեց նախկինների ժամանակ պատրաստված հագուստին, սակայն 2023թ․ խոստացած համազգեստի փոփոխությունը այդպես էլ տեղի չունեցավ։

Նշենք, որ բանակում բարեփոխում անելու փոխարեն կառավարության ղեկավարը հրապարակ նետեց բանակում 5-րդ շարասյան թեման։ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը գլխավոր դատախազությանն ու պաշտպանության նախարարությանը հարցումների միջոցով փորձել էր լույս սփռել 5-րդ շարասյան մասին հայտարարությունների և իրականության վրա, սակայն՝ ապարդյուն։

Բանակում բարեփոխում անելու փոխարեն կառավարությունը 15․01․2024թ․ ընդունեց նախագիծ՝ 15 մլն դրամ վճարի դիմաց բանակում չծառայելու մասին, որով բանակից խուսափածները կարող են վճարի դեպքում ազատվել պատասխանատվությունից։

Ի դեպ, բանակը բարեփոխելու մասին խոստումից հետո պաշտպանության նախարարության ղեկավար կազմում նշանակվեցին բանակից հեռու մարդիկ։ Մասնավորապես, պաշտպանության նախարար նշանակվեց պատմության ուսուցիչ Սուրեն Պապիկյանը, նրա տեղակալներ՝ տնտեսագետներ Հրաչյա Սարգսյանը, Կարեն Բրուտյանը և ոստիկան Արման Սարգսյանը։ Այդ թեմային Yerevan.Today-ը մանրամասն անդրադարձել է՝ նաև համեմատելով Ադրբեջանի ՊՆ ղեկավարության հետ։

Նշենք նաև, որ բանակի բարեփոխման հանրային բաց քննարկում այդպես էլ տեղի չի ունեցել։

Բանակը բարեփոխելու մասին հայտարարությունից հետո երեք տարի անց՝ 28․01․2024թ․, բանակի օրվա առթիվ ելույթում, Նիկոլ Փաշինյանը դարձյալ խոսում էր բանակը բարեփոխելու անհրաժեշտության մասին։

 Շարունակելի