Կանադան կվերսկսի ԱԹՍ-ների պահեստամասերի մատակարարումները Թուրքիա, որոնք դադարեցվել էին 44-օրյա պատերազմի ժամանակ
Կանադան կվերսկսի անօդաչու թռչող սարքերի պահեստամասերի և պաշտպանական այլ սարքավորումների արտահանումը Թուրքիա, քանի որ կողմերը համաձայնության են հասել դրանց օգտագործման թափանցիկությունն ապահովելու հարցում։ Այս մասին հայտնում է «Bloomberg»-ը՝ հղում անելով երկու թուրք պաշտոնյաների, որոնք հաստատել են գործարքի փաստը։
Թուրքիան վերահաստատել է իր հանձնառությունը՝ տրամադրելու տեղեկատվություն անօդաչու թռչող սարքերի վերջնական օգտագործման վերաբերյալ՝ ներառյալ տեսախցիկների համակարգերը, որոնք նախկինում ներմուծվել են։
Կանադան սարքավորումների արտահանումը դադարեցրել էր 2020 թվականին՝ հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից թուրքական արտադրության ԱԹՍ-ների օգտագործումը խախտում է Թուրքիայի կողմից տրված երաշխիքները կանադական սարքավորումների վերջնական օգտագործման վերաբերյալ։
«Reuters»-ի փոխանցմամբ՝ համաձայնագիրն ուժի մեջ կմտնի այն պահից, երբ Անկարան կավարտի ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի դիմումի վավերացումը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է