Այս անհայրենիք պատեհապաշտների «թագավորության» պայմաններում երանի եմ տալու նաև այսօրվան․ Սենոր Հասրաթյան
Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է.
«Միշտ մտածում եմ՝ այսօր ապրեցի, վա՞ղն ինչպես եմ ապրելու...
Մտածում եմ, քանի որ իրականությունն այնքան բազմաշերտ ու հարափոփոխ է, որ անցնող յուրաքանչյուր օր ավելի երանելի է դառնում, քան՝ եկողը...
Երբևէ չէի պատկերացնում, որ 2020թ. նոյեմբերի 9-ը, որ դեռ, կարծես, վերջնական պարտություն չէր, ինձ համար ավելի երանելի կլիներ, քան, ասենք, 2023-ի սեպտեմբերի 20-ը, երբ կայացվում էր Արցախը հայաթափելու վերջնական որոշում...
Անգամ այսօր՝ հունվարի 22-ն է ինձ համար երանելի, թեկուզ ունեմ «փախստականի» կարգավիճակ, որովհետև, ի տարբերություն վաղվա անորոշության, այսօր, գոնե, հուսով եմ, որ օրը կավարտվի առանց կորստի...
Ի՞նչ կլինի վաղը, չգիտեմ...
Բայց, որ այս անհայրենիք պատեհապաշտների «թագավորության» պայմաններում երանի եմ տալու նաև այսօրվան, դրանում, գրեթե, համոզված եմ...
Հ.գ.-Մենք մտածված գնում ենք այնտեղ, որտեղ մեզ չեն սպասում...»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից