Իսրայելը մերժել է ՀԱՄԱՍ-ի պահանջները՝ դադարեցնել ռազմական գործողությունները պատանդներին վերադարձնելու դիմաց
Իսրայելը համաձայն չէ դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պատանդների ազատ արձակման դիմաց։ Այս մասին կիրակի հայտնել է NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։
«Մանրամասների մեծ մասը համաձայնեցված է։ Խնդիրն այն է, որ Իսրայելը համաձայն չէ մշտական հրադադարի», - պարբերականը մեջբերել է բանակցություններում ներգրավված երրորդ կողմի անանուն դիվանագետի խոսքերը:
ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի ներկայացուցիչները, ինչպես նշում է NBC-ն, առաջ են քաշում Գազայի հատվածում պահվող մոտ 130 պատանդների ազատ արձակման գործարքը։ Համասը պահանջում է Իսրայելից դադարեցնել ռազմական գործողությունները, դուրս բերել զորքերը Գազայի հատվածից և ազատ արձակել մեծ թվով պաղեստինցի բանտարկյալների։ Ինչպես նշում է հեռուստաալիքը, քննարկվող գործարքը նախատեսում է պատանդների ազատ արձակում 30 օրվա ընթացքում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է