Ալիևի համար հաղթանակն ամբողջական չէ, քանի իրեն ու իր հորը հաղթած գործիչներն ազատության մեջ են․ Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանում գտնվող գերիների/ռազմագերիների թեման, այդ թվում` Արցախի Հանրապետության նախկին ռազմաքաղաքական ղեկավարության, անընդհատ տարբեր քննարկումների տիրույթում է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․
«Գլխավոր մտորումներից մեկն այն է, թե ի՞նչ ճակատագիր է նրանց սպասվում և նրանց` Բաքվի բանտերում գտնվելը, ի՞նչ է տալիս Ադրբեջանի իշխանություններին:
Սրան զուգահեռ, իր վերջին ելույթներից մեկում, Ադրբեջանի նախագահը նաև խոսեց այն անձանց մասին, որոնց գերեվարումն ամբողջական կդարձներ իր նպատակը` ակնարկելով Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին:
Ալիևի համար հաղթանակն ամբողջական չէ, քանի իրեն ու իր հորը հաղթած գործիչները ազատության մեջ են և նա գիտակցում է, որ Արցախի նկատմամբ վերահսկողությունը տարբեր գործոններով պայմանավորված, իրեն ավելի շատ նվեր է մատուցված, ինչը վերջինիս մոտ որոշակի թերարժեքության բարդույթ է առաջացրել:
Իհարկե, այն ինչ ուզում է անել Ալիևը` հաղթանակների, հաղթական ոգու անկում և հաղթողի հոգեբանություն ունեցող անձանց նկատմամբ սարսափելի ճնշումներ, անում է հայաստանյան իշխանությունը:
Ցավոք, Հայաստանում ստեղծվել է իրավիճակ, երբ իշխանության ղեկին գտնվող քաղաքական խմբակի հետաքրքրություններն ու շահերն ավելի ներդաշնակ է Ադրբեջանի իշխանության, քան հայ ազգի հետ և արձանագրվող ու շարունակվող կորուստների հիմնական պատճառը հենց դա է»:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից