Մեծ Բրիտանիան ՄԱԿ-ին արբանյակնային լուսանկարներ է տրամադրել Հս. Կորեայից ՌԴ «զենքի» ենթադրյալ մատակարարման վերաբերյալ
Միացյալ Թագավորությունը ՄԱԿ-ի փորձագետների խմբին արբանյակային լուսանկարներ է տրամադրել Հյուսիսային Կորեայից Ռուսաստան բեռնափոխադրումների վերաբերյալ՝ նպատակ հետապնդելով խրախուսել միջազգային պատժամիջոցները խախտող զենքի գործարքների գործով պաշտոնական հետաքննության մեկնարկը, գրում է The Guardian-ը:
Պարբերականը հիշեցնում է, որ Արևմուտքը Հյուսիսային Կորեային մեղադրում է Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ և հարյուր հազարավոր հրետանային արկեր մատակարարելու համար: Նշվում է, որ մատակարարումները սկսել են այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերին հանդիպել է Հյուսիսային Կորայի ղեկավար Կիմ Չեն Ընի հետ:
Մեծ Բրիտանիայի պաշտպանական հետախուզության զեկույցում ներկայացված են սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին լուսանկարված երեք ռուսական նավ, որոնք կոնտեյներներ են բեռնում Հյուսիսային Կորեայի Նաջին նավահանգստում՝ նախքան Հեռավոր Արևելքի ռուսական նավահանգիստներ մեկնելը: Ընդ որում, հետախուզությունն ասել է, որ չի կարող պարզել, թե ինչ է եղել բեռնարկղերում: Անցյալ շաբաթ ԱՄՆ-ն հայտարարել էր, որ Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռները Ռուսաստանի կողմից օգտագործվել են անցյալ շաբաթ Ուկրաինայում:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է