Գիտնականները սև խոռոչների ուսումնասիրության յուրահատուկ մեթոդ են հայտնաբերել
Տասնամյակներ շարունակ գիտնականները մշակել են սև խոռոչներըն ուսումնասիրելու մեթոդներ՝ դիտարկելով դրանց ազդեցությունը շրջակա նյութի վրա: Եվ այժմ Մեծ Բրիտանիայի Նոթինգհեմի համալսարանի գիտնականները հիմնովին նոր մոտեցում են առաջարկում այս չափազանց կարևոր, բայց դիտարկման համար անորսալի այս երկնային օբյեկտների ուսումնասիրության համար:
Օգտագործելով գերհեղուկ հելիում, որի մածուցիկությունը 500 անգամ ցածր է ջրից, հետազոտողները ստեղծել են քվանտային սիմուլյատոր՝ հելիումը տեղադրելով պտտվող պտուտակով ռեզերվուարի մեջ:
Ինչպես գրում է New Scientist-ը, իր չափազանց ցածր շփման և հողմապտույտի նման միջավայրի պատճառով այս հելիումը սկսում է դրսևորել «անսովոր քվանտային էֆեկտներ»: Այս էֆեկտները գիտնականներին թույլ են տվել դիտարկել սև խոռոչների նման երևույթներ, ինչպիսիք են «անջատման ռեժիմը» և տիեզերական դաշտերը, որոնք փոխազդում են գրավիտացիոն հողմապտույտների հետ:
«Չնայած նման հողմապտույտներ նախկինում էլ են հայտնվել գերհեղուկ հելիումից տարբերվող ֆիզիկական համակարգերում, դրանց սակայն դրանց ուժը սովորաբար, առնվազն, մի քանի կարգով ավելի թույլ էր», - New Scientist-ին ասել է Նոթինգհեմի համալսարանի հետազոտող Պատրիկ Շվանչարան:
Ինչպես նշում է պարբերականը, այս հողմապտույտները դժվար է ձևավորել, քանի որ դրանք կազմված են քվանտ կոչվող մանրագույն մասնիկներից: Սովորաբար, երբ չափից շատ քվանտներ եք հավաքում մի տեղում, դրանք դառնում են անկայուն: Սակայն այս կոնկրետ փորձի ընթացքում հաջողվեց միավորել 4000 քվանտ՝ ստեղծելով «հսկայական քվանտային հողմապտույտ»։
Այս քվանտային հողմապտույտների շնորհիվ սև խոռոչների ուսումնասիրությունը շատ ավելի իրագործելի է դառնում, ասում են գիտնականները:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից