AstraZeneca-ին ավելի քան 100 մլն դոլար փոխհատուցում է սպառնում պատվաստանյութի առաջացրած ենթադրյալ բարդությունների գործով
AstraZeneca բրիտանաշվեդական դեղագործական ընկերության դեմ տասնյակ միլիոնավոր դոլարների փոխահատուցման հայցեր են ներկայացվել. 35 հայցվոր պնդում են, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ներարկումից հետո բարդություններ են առաջացել: Այս մասին գրում է dailymail.co.uk-ը:
Դեղագործական հսկան, որը պատվաստանյութը մշակել է Օքսֆորդի համալսարանի հետ համագործակցությամբ, կկանգնի Լոնդոնի Բարձր դատարանի առաջ՝ պատվաստանյութի «թերի» լինելու վերաբերյալ պնդումների պատճառով:
AstraZeneca-ի արտադրանքը կապում են պատվաստանյութից առաջացած իմունային թրոմբոցիտոպենիայի և թրոմբոզի (VITT) հետ, որն առաջացնում է արյան խցանումներ: Պարբերականը մանրամասնում է, որ առնվազն 81 մարդ մահացել է առաջացրած բարդությունների պատճառով, որոնք կապված են պատվաստանյութի՝ շատ հազվադեպ հանդիպող կողմնակի ազդեցության հետ, մինչդեռ հարյուրավոր մարդիկ նույնպես տուժել են այդ պատճառով:
Պատվաստանյութ արտադրողը կարող է ստիպված լինել մինչև 80 միլիոն ֆունտ ստերլինգ (ավելի քան 100 մլն դոլար-Խմբ.) փոխհատուցում վճարել, եթե պարտվի դատարանում, հայտնում է The Telegraph-ը: Ընդ որում, պատվաստանյութի բարդությունները արձանագրված են AstraZeneca պատվաստանյութը ստացած որոշ մարդկանց մահվան վկայականներում:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից